01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչքա՞ն կկազմի Լևոն Տեր-Պետրոսյանի կենսաթոշակը

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է նախատեսվում իրականացնել ”Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին”  ՀՀ օրենքում:  

Այդ մասին  այսօր  կառավարության  նիստին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Օրենքի նախագիծը մշակվել է հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ, իսկ պատճառը՝ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի լրանալն է:

”Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին, բայց կյանքը այնպիսին է, որ մարդը յոթանասուն տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաև որոշակի երաշխիքներ:

Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբրում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչև յոթանասուն տարեկանը լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ցկյանք”,-նշեց Հարությունյանը: Փոփոխություն է նախատեսվում նախագահին տրամադրվող կենսաթոշակի սահմանման հարցում:

”Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը պետք է գործող նախագահի աշխատավարձի ութոսուն տոկոսը կազմի: Սա առանձնահատուկ պաշտոն է և անհրաժեշտություն կա հատուկ երաշխիքներ սահմանել: Օրենքը պետք է ճանաչվի անհետաձգելի”,-նշեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ