16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սերմացուն կտրամադրվի շուկայականից 50 տոկոս ցածր գնով

ՀՀ կառավարության որոշմամբ գարնանացան աշխատանքների ընթացքում սերմնացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով ՌԴ-ից կներկրվի 1013 տոննա գարնանացան գարու, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա արվույտի և 247 տոննա կորնգանի սերմանցու, իսկ տեղական սերմարտադրողներից 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմնացու:

Այդ մասին այսօր կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ծրագրով նախատեսվում է հողօգտագործողներին սերմնացուն տրամադրել շուկայականից հիսուն տոկոս ցածր գնով, ինչի արդյունքում կբարձրանա պահանջարկի նկատմամբ բավարարվածության մակարդակը, կավելանան ցանքատարածությունները:

Վարչապետը հետաքրքրվեց` արդյոք ժամկետների հետ խնդիր չի առաջանա և ներկրումը ժամանակին կարվի, ինչին Սերգո  Կարապետյանը պատասխանեց. ”Դեռևս ունենք չսպառված սերմնացու, արդեն սկսել ենք ներկրելու աշխատանքները, այստեղ խնդիր չունենք”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ