25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:    Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:                                                                                                                                                                                                                                                                                 Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:    

34-ամյա տղամարդը մահացել է

Հունվարի 26-ին, ժամը 16.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «հոգեվարքային վիճակ, որովայնի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Իրիցյանը:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում Ա. Իրիցյանին որովայնի շրջանում պատճառել է հրազենային վնասվածք, […]

Քննարկվել են Երևանի և ռումինական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ: Առանձնակի կարևորելով դեռևս 2013թ.-ին Երևանի և Բուխարեստի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան […]

Հովիկ Աբրահամյանը չընդունեց փոքր բիզնեսի ներկայացուցիչներին

Կառավարության շենքի առջև հավաքված առևտրականներին վարչապետը այդպես էլ չընդունեց; Ինչպես տեղեկացրել էր կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին կառավարության շենքում չէ, աշխատանքային հանդիպման է, հետևաբար չի կարող հանդիպել շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին: Տեսնելով, որ այսօր անհնար է հասնել որևէ արդյունքի հեռացան կառավարության շենքի դիմացից, […]

Ինչ մնաց ծաղկող քաղաքից. Մարիուպոլը` գնդակոծությունից հետո /ֆոտոշարք/

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքն օրերս ռմբակոծության ենթարկվեց, ինչից հետո նախկինում գեղեցիկ քաղաքն ավերակների է վերածվել: РИА Новости-ն ֆոտոշարք է ներկայացրել, թե ինչպիսի տեսք ունի Մարիուպոլը ռմբակոծությունից հետո:

Ես գիտեմ՝ ինչ եմ անում և անում եմ. Երվանդ Զախարյան /վիդեո/

Ինչպես արդեն Henaran.am-ը  տեղեկացրել էր,  նախագահի նստավայրի մոտից ՛՛Նաիրիտ՛՛գործարանի աշխատակիցները երթով շարժվեցին դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նրանք հանդիպեցին նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նախարարը  աշխատակիցներին տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին այցելելու է գործարան և աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն  է տրամադրելու: ՛՛Նախարարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսուհետև բոլորը ստանալու են աշխատավարձ։ Այդ ուղղությամբ […]

Հրեաների ցավը հայերի ցավն է /ֆոտո, վիդեո/

Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչները հունվարի 26-ին հարգեցին  Հոլոքսոտի զոհերի հիշատակը:  Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շնորհակալություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները՝ սկսած նախագահից հիշել եւ հարգել են զոհերի հիշատակը: “Լինելով եվրոպական ժողովրդի մի մաս՝ մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին՝ կիսելու մեր Ցավն ու բողոքը”,-ասաց նա: Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշեց, […]

Մեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ /վիդեո/

Մոսկվայի հարավում մեքենան մխրճվել է կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց մեջ, ինչի արդյունքում 7 հոգի է վիրավորվել, որոնցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է МИР 24-ը: Հայտնի է, որ Volkswagen Jetta մեքենայի ղեկին կին է եղել, նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել, սակայն կինը մեծ արագությամբ է վարել մեքենան: Դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ […]

Նաիրիտցիները նախարարության պատերի տակ են. նախարարն ընդունել է /ֆոտո/ լրացվում է

Նաիրիտցիներն այս պահին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարության շենքի մոտ են հավաքվել: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի նախարար Էրվանդ Զախարյանը և վերջապես ասի, թե երբ են ստանալու իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը: Նախարարությունից մոտեցան հավաքվածներին ու տեղեկացրին, որ նախարարը պատրաստ է ընդունել: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, վեց հոգանոց պատվիրակությունն այժմ նախարարի մոտ […]

Հանգիստ թողնենք Պերմյակովին եւ համատեղ խմբերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի Դաշանության պաշտպանության նախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում չի բարձրացվել Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերյակովին հայկական կողմին փոխանցելու հարցը: “ Հարց է եղել գործող բոլոր համաձայնագրերի, միջպետական համաձայնագրերի եւ գործող օրենսդրության շրջանակներում, որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի