16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա

Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում տեղեկություն է հաղորդվում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի […]

Սերյոժա Ավետիսյանը դեռևս ինքնուրույն չի շնչում

Գյումրիում սպանված ընտանիքի ողջ մնացած երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը դեռևս  ինքնուրույն չի շնչում, միացված է արհեստական շնչառության ապարատին: Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել էր, որ երեխան գլխուղեղի սնուցման խնդիր ունի և կերակրվում է զոնդով:

Վարչապետը մասնակցել է գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի շնորհանդեսին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի  15-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին: Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը և նշել, որ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական […]

Սերժ Սարգսյանը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, դիտել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: Հունվարի 8-16-ը անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 5 տարիքային խմբով մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ:

2015-ը հայտարարել է կանանց տարի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախօրեին իր նստավայրում հանդիպում է ունեցել հայտնի կանանց հետ, որի ընթացքում 2015-ը հայտարարել է Կանանց տարի, հայտնում է  apsny.ge-ն։ Հանդիպմանը ներկա են եղել տարբեր մասնագիտությունների, տարիքի կանայք, սահմանափակ կարողություններով անձինք, կին զինվորականներ եւ այլն: Մարգվելաշվիլին ասել է, որ նախորդ տարի Վրաստանում կանանց հանդեպ բռնության փաստեր են արձանագրվել, եւ նշել է, որ […]

Դադար տվեք, մի պղտորեք գյումրեցիների արդար պահանջը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը facebook-ի իր էջում գրառել է. ՛՛Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությանը եկածներին հանդարտվելու կոչ էր անում, քանի որ կանայք ուշագնաց էին լինում, տղամարդիկ ողբում էին․․․մարդիկ անպատմելի սգի մեջ էին եւ երբեմն կորցնում էին ինքնատիրապետումը։ Եպիսկոպսի ձայնը սթափեցնում էր բոլորին։  Ավելի ուշ, արդեն […]

“Ռոսիա” -ի ներկայացուցիչը հիվանդացել է

“Տեսակետ” մամուլի ակումբում հունվարի 16-ին   “Ռոսիա” ՀԿ նախագահ Յուրի Յակովենկոն, Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ Երեւանում հունական “Պոնտի” ՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին լրագորղների հետ հանդիպմանը պիտի անդրադառնային Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ Հայաստանում բնակվող  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեսակետին: Սակայն Յուրի Յակովենկոն չի եկել: Նա ակումբի ղեկավարությանը տեղյակ չի պահել պատճառի մասին, […]

Երկու կասկածելի դրվագ կա. Հայրիկյանը՝ Պերմյակովի ցուցմունքից /վիդեո/

՛՛Վերջնական որևէ գնահատական տալ հնարավոր չէ մեր ունեցած տեղեկությունների շրջանակներում, բայց ակնհայտ է, որ բոլոր զոհերը մահճակալում են եղել: Եթե մեկ հոգի լիներ հանցագործություն կատարողը, առաջին կրակոցից հետո մյուսները կփորձեին փախչել, ինչ-որ բան անել, շարժվել իրենց տեղից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի տված ցուցմունքները […]

Թմրամիջոցներ՝ ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 10 մլ. ներարկիչ` 1.8 մլ. ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով, իսկ տաբատի գրպաններից` փաթեթներ` 2.44 և 1.54 գ դեղնականաչավուն զանգվածներով: […]

ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ (սահմանապահ) համայնքների ուսանողների ուսման վարձը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը։  Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կարող են դիմել Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի