18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուրս պիտի առավել քան զգոն եւ ուշադիր լինենք

 Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 23-ամյակին նվիրված “Ծաղկիր իմ երկիր, ես քո զինվորն եմ” խորագրով տոնական համերգին: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:   “Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո […]

Լուրջ սպառնալիք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անհրաժեշտ էր համարում երկու օր առաջ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը: ”Շատ տրամաբանական է, որ այդ ելույթը, որն ուղղված էր ադրբեջանական ռազմական սպառանլիքի դեմ, հենց գլխավոր հրամանատրի շուրթերից է հնչում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Քաղաքագետը կարծում է, որ նախագահի ելույթը սպառնալիք էր մեր հակառակորդ ամբողջ պետության համար: ՛՛Շատ […]

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին

Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրյոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչից հետո համանախագահները հայտարարություն են տարածել: Նրանք Ադրբեջանի արտգործնախարարին հայտնել են իրենց լուրջ անհանգստությունը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերի կապակցությամբ: “Անցյալ տարվանից սկսած լարվածության աճը պետք է դադարեցվի ղարաբաղյան հակամարտությունում: […]

Պարգևներ՝ զինծառայողերի 28 ընտանիքների

Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են […]

Աշակերտուհին մահացել է լուսանկարվելու ժամանակ

Մերձմոսկովյան Պավլովսկի Պասադում 12-ամյա աշակերտուհին մահացել է, երբ ցանկացել է լուսանկարվել: Աղջիկը կանգնել է իր սենյակի պատուհանագոգին, որպեսզի ընկերուհին լուսանկարի իրեն, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով կեսօրին մոտ: Երեխայի ծնողները տանը չեն եղել: Ոստիկանությունը աշակերտուհու մահվան առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

Ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ. Հերմինե Նաղդալյան

Այսօր` հունվարի 28-ին, ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ:  Հերմինե Նաղդալյանն իր […]

՛՛Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի՛՛. Հայոց բանակի օրը՝ Երևանի դպրոցներում

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր դպրոցներում, կրթահամալիրներում, մանկապարտեզներում։ Բանակի օրվա հանդիսությունները մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկել են տոնին նախորդող օրերից՝ բազմաբնույթ միջոցառումներով. աշակերտները մասնակցել են արիության դասերի, հանդիպել զինվորականների, ինչպես նաև ՛՛Երկրապահ կամավորական միություն՛՛ անդամների  հետ, այցելել Եռաբլուր, Երևանում տեղակայված զորամասեր: Ինչպես Հայաստանի բոլոր դպրոցներում, հունվարի 28-ին Երևանում էլ միջոցառումները մեկնարկել […]

NASA-ն ցուցադրել է բացառիկ աստերոիդի մոտեցումը Երկրին /վիդեո/

NASA-ի մասնագետներին հաջողվել է ֆիքսել բացառիկ 2004 BL86 աստերոիդի մոտեցումը Երկիր մոլորակին: Նշենք, որ աստերոիդը այնքան է մոտեցել Երկիր մոլորակին, որ այն հնարավոր է եղել դիտել հեռադիտակով: Գիտնականները նշում են, որ նման երեւում մեկ էլ կարող է տեղի ունենալ 2027 թվականին:

Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլև ավելի լայն շրջանակների համար. Նաիրա Կարապետյան

Այսօր ավելին, քան երբևէ մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը` լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի