13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ հայտարարությունը Մինսկյան համաձայնությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ողջունում ենք փետրվարի  11-12-ը “նորմանդական ձևաչափով” Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ: Հույս ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:

Ովքե՞ր են ելույթ ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում.Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. ՀՀԿ խորհրդի նիստը տեւեց ավելի քան 2 ժամ: Ինչպես արդեն հայտնի է, խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա հանդես է եկել ծրագրային ելույթով: ՀՀ նախագահի ելույթից հետո իրենց խոսքով հանդես եկան շուրջ 15 հոգի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ […]

Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին կմասնակցի նաև պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին.Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: ՛՛ՉԻ՛՛ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (՛՛Արմավիրցի Նովո՛՛) որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար […]

Դանակի 19 հարվածով 23-ամյա Ռոբերտը սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն.Ժամանակ

  ՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը: 23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ […]

Ալիկ Սարգսյանի բիզնես-գործերն էլ են շատ վատ.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Պարզվում է՝ ոչ միայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի բիզնես-գործերն են շատ վատ, այլև նրա ճակատագիրը կիսող, ՛՛կադրային ռեզերվում՛՛հայտնված Ալիկ Սերգեյիչի: ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը վաճառում է ծաղկաձորյան իր շքեղ առանձնատունը, ով է գնորդը, այս պահին չի ասվում:  Սակայն սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական ՛՛էլիտան՛՛ փոփոխվում է, նախկին […]

Կրակոցների տակ /վիդեո/

՛՛Նոյեմբերյանի նախկին շրջանը այժմյան Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից մեկն է, և ինչպես մյուսները՝մենք նույնպես սահմանամերձ շրջան ենք և լավ գիտենք խաղաղության գինը: Լավ գիտենք պատերազմի հետևանքները՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Խոսելով քաղաքի խնդիրներից` Ամիրաղյանը նշեց, որ նոյեմբերյանցիները զինվորների թիկունքին են: Մանրամասները՝ տեսանյութում:

Իջեւանցի գեղեցկուհիները դիպուկահար կդառնան /վիդեո/

՛՛Երիտասարդ երկրապահ՛՛ կամավորական միության անդամներ Լիլիթ Ճաղարյանը,Նելլի Ամիրյանը և Սյուզի Այվազյանը դեռ ուսանողներ են: Մասնագիտություն ստանալուն զուգահեռ նրանք սովորում են տիրապետել զենքին: Ցանկացած պահի աղջիկները պատրաստ են լինել հենակետային դիրքերում: Իջևանցի գեղեցկուհիները սիրում են ասել. ՛՛Աղջիկները պետք է պատրաստ լինեն ուժ տալու զինվորին՛՛: Երազում են դիպուկահար դառնալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Սիրո ուշագրավ խոստովանություն

Մոտենում է սիրո տոնը, և այդ առիթով ներկայացնում ենք App Store ու Google Play հավելվածների խանութների լավագույն հավելվածները, որոնք կօգնեն ավելի հետաքրքիր անցկացնել փետրվարի 14-ը։ Պարզ ու հաճելի խաղ, որը հիմնված է արձագանքելու արագության վրա։ Խաղն ունի երեք ռեժիմ՝ Survival, Time և Distance։ Ծրագիրը կարելի է անվճար բեռնել iTunes-ից, սակայն խաղի ընթացքում կա գովազդ։ Հետաքրքիր հավելված, որը […]

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց շոկոլադե սալիկներ

Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրը տված հրամանով՝ աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները դիտարկում իրականացնելու նպատակով այցելել են քաղաքացու նշած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի