09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Շոկ. «Շտապ օգնության» աշխատակիցները ծեծել են հիվանդին, քարշ տվել նրան գետնին /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգի բնակիչներին խիստ բարկացրել է բնակելի շենքերից մեկի վրա տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը: Տեսանյութը տեղադրել են հենց շենքի բնակիչները: Կադրերում երեւում է, թե ինչպես են շտապ օգնության աշխատակիցները ծեծված երիտասարդին քարշ տալիս գետնին, չնայած մեքենայում հատուկ սայլակներ կան: Տուժածին աստիճաններով իջեցնելիս էլ քարշ են տալիս, ապա գցում թաց ասֆալտի վրա, ապա նրան ուղղակի նետում մեքենան, հայտնում է ТАСС գործակալությունը:

Տուժածը Պետերբուրգի բնակիչ Դենիս Կոլպիկովն է, ում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել անհայտ անձինք: Արդեն հիվանդանոցում երիտասարդը հայտնվել է կոմայում, նրա մոտ ներգանգային լուրջ վնասվածք է եղել:

Շտապ օգնության աշխատակիցների արարքի մասին տուժածի հարազատներն ու հարեւանները ոստիկանությանը տեղյակ են պահել, դեպքի առթիվ գործ է հարուցվել:

Փաստի առթիվ իր քննությունն է սկսել նաեւ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ