23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անբավարար ստացած ուսանողը վրեժ է լուծել ԵՊՀ -ից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման […]

Չի բացառվում, որ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի. թուրքագետ

Այս տարի ամռանը Թուրքիայիում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ պատգամավորի մի շարք հայ թեկնածուներ կան: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արդեն 10 հայ թեկնածու կա, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի: «Թուրքիան նման կերպով փորձում է ցույց տալ, որ իրենց […]

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացին

      ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ: Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին […]

Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին Հայաստան կգա

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-ին Հայաստան կժամանի` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է Asbarez-ը: Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը: Այստեղից հայտնել են, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կմեկնի` Կիպրոսի կառավարության աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին:

Շաբոյանը խոստացավ բացահայտել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ-ի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց, թե վերահսկվում է արդյոք առաջին անհրաժեշտության ապրանքների հետևողական գնագոյացումը: Պատգամավորի խոսքով՝ տնտեսվաղորներն անտեսում են օրենքի պահանջները, որից օրինակ գնորդն իրավունք ունի որոշակի ժամկետում հետ վերադաձնել ապրանքը: Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ գնագոյացման խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում […]

Ալեքսանյանի շաքարավազը, Միհրանի բանանը … թեժ կրքեր ԱԺ-ում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի գործունեության վերաբերյալ քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրեց, որ նախագահի հրամանագրով նա երկրորդ անգամ է նշանակվել այդ պաշտոնում: Պատգամավորն ընդգծեց, որ օրինակ՝ հարևան Վրաստանի հետ համեմատ Հայաստանում շաքարավազի գինը բավական բարձր է: «Ի՞նչ կապ ունի այս փաստն այն իրողության հետ, որ ՀՀ […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

Մարտի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր: […]

Սուրիկ Խաչատրյանն ընդունել է Արմեն Աշոտյանին

Մարտի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ Սյունիքի մարզպետի Գորիսի նստավայրում կայացած առանձնազրույցից հետո, մարզպետ Ս. Խաչատրյանն ու նախարար Ա. Աշոտյանն այցելեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոց: Գորիսի մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը: […]

Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր /վիդեո/

Կամչատկայում Ми-2 ուղղաթիռ է կործանվել, որում, նախնական տվյալներով, մինչեւ 8 հոգի է գտնվել, որոնցից 3-ը` անձակազմի անդամներ, հայտնում է LifeNews-ը: ԶԼՄ-ների տվյալներով` ուղղաթիռը օդ է բարձրացրել, որպեսզի փորձարկի նոր շարժիչը, սակայն վթարի է ենթարկվել: Նախնական տեղեկություններով` մահացել են ուղղաթիռի երկու օդաչուները:

Ի՞նչ ունեն կիսելու Փոստանջյանն ու Մարտիրոսյանը

Մարտի 12-ին տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն ՀՀԿ նախագահի եւ «Ժառանգության» վարչության երկու անդամների միջեւ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը  մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ստեղծված լարվածությանը։ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխանցմամբ   ինքն անձամբ նման հանդիպման չէր գնա, սակայն իրենց կուսակցությունում առկա է ծայրահեղացված ազատություն։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի