03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանակցածն իր կարծիքն ասում է. Գրիգորիչը՝ Քոչարյանից /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, փոփոխություններ լինելու են և քննարկման փուլում են: Այսօսր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովն աշխատում է, առաջարներ կան, և շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ:  «Կարծում եմ՝ սահմանդրության հանրաքվեն կլինի կամ աշնանը կամ գարնանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, թե պետական պարտքը մեծ չափերի է հասնում, Հայաստանը աղքատանում է, ԱԺ նախագահը նշեց. «Ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանակցածն իր կարծիքն ասում է, վերջին հաշվով նման տիպի կարծիքները արտահայտում է ինքը ժողովուրդը, այսինքն՝ եթե խոսքը սահմանադրությանն է վերաբերում, դա կորոշի ժողովուրդը»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ