14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի ասորիները 100 ժամ հացադուլ կանեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Թուրքիայում ապրող ասորիներն առաջին անգամ միջոցառումներ կանցկացնեն` ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի:

«CNNTürk»-ը հայտնում է, որ ասորիները ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կսկսեն հացադուլով, որը կսկվի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 24-ին` տևելով խորհրդանշական 100 ժամ:

Մարդինի ասորական միության նախագահ Յուհաննա Աքթաշը տեղեկացրել է, որ միջոցառումները  չեն սահմանափակվի հացադուլով: Հունիսին տեղի կունենա «Մեծ քայլերթը», որը նվիրված կլինի  1915 թվականին Մարդինի գյուղերից մեկում ասորիների  զինված դիմադրությանը:

Աքթաշը նշելով, որ առաջին անգամ են Թուրքիայում նման միջոցառումներ անցկանցում, ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի ցեղասպանությունը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ