07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմ օրակարգում նման բան չկա. ԱԺ նախագահը՝ Քիմ Քարդաշյանից /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պետական ընդունելության արժանանալու է, թե ոչ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավոր է՝ վարչապետը հանդիպի նրա հետ, արդյոք Սահակյանն էլ է հանդիպելու, նա ասաց, որ իր օրակարգում նման բան չկա: «Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանն է»,-ասաց Սահակյանը:

ԱԺ նախագահը շեշտեց՝ հայերը սիրում են ամեն ինչի մասին բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել: «Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, որ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք»: Հարցին, թե կիսում է տեսակետը, որ հայտնի հայուհին այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց կապված Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ, քան իշխանություններն ու դիվանագետներն են անում տարիների ընթացքում, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ՝ Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի հետագա բարեփոխումների ճակատագրի վրա»: Լրագրողներից մեկը հետաքրքվեց՝ գեղեցիկ կին է համարում Քարդաշյանին. «Ինձ համար բոլոր կանայք են գեղեցիկ»,-եղավ Սահակյանի պատասխանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ