Գեներալը խոնարհվեց Գրետա մայրիկի առաջ/վիդեո/
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան: Երկրապահ կամավորականների միությունը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց սպարապետի ծնողներին: Գեներալը շնորհավորեց և խոնարհվեց Գրետա մայրիկի առաջ: «Հայազգի ամենամեծ մայրիկն ես դու»,-ասաց: Գեներալը սպարապետի մորը հանձնեց 00 01 համարով երկրապահ կամավորականի վկայականը: Սպարապետի օջախում բաժակ բարձրացրեցին եւ խմեցին Վազգենի կենացը: Մանրամասները քիչ անց` տեսանյութում:





































