Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: […]





































