08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձերբակալությունները կապված են Պուտինի այցի հետ

«Ինչպես Շանթին ձերբակալել էին Պուտինի նախորդ գալուց առաջ, այսօր էլ Ժիրայրին և ընկերներին էլ ձերբակալեցին նորից Պուտինի առաջիկա գալուն ընդառաջ։ Այստեղ մենք ունենք ոչ թե այս խարխլված պատերի, այլ կրեմլյան պատերի հետ, և որքան շուտ հասկանա դա մեր ժողովուրդը և հատկապես նրա պայքարող զանգվածը, այդքան լավ: Պետք է հասկանանք՝ ում հետ մենք գործ ունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր պայքարը»,-այսօր Էրեբունու ձերբակալվածների ժամանակավոր պահպանման վայրի մոտ լրագրողներին ասաց, Նախախորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունից։

Խզմալյանի բնորոշմամբ տեղի ունեցածը թալաք էր, թակարդ էր և ծիծաղելի են այն բացատրությունները, որ նրանց ձերբակալել են զանգվածային անկարգությունների ուղղված գործողությունները կասեցնելու նպատակով։ «Օրեր առաջ իշխանությունն առաջարկել էր հատուկ վայր՝ Էրեբունի թանգարանի մոտ, և դա փաստորեն նշանակում է, որ գործարք կնքվեց քաղաքացիական հասարակության և իշխանության հետ,- հավելեց Խզմալյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ