26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել. «Բելաջոյի Գրիշ».Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»: «Ոտնձգություն» չեմ կատարում, «փորձագիտական» ուսումնասիրություն եմ իրականացնում, որովհետեւ այնքա՜ն հարազատորեն […]

Գլխավոր դատախազությունում նոր տեղափոխություններ կլինեն.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երեւան եւ նշանակել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա. Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի: Սեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ […]

Ինչո՞ւ է հետաձգվում համաներումը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Թերթին  տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս: Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը: Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների […]

Էներգիայի սակագինը կրկին կբարձրացվի.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ […]

450 հազար դրամ կտուգանվեք. զգուշացում վարորդներին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքը միայն մի դեպքում է վարորդների նկատմամբ կիրառվում ՃՈ առավելագույն տուգանքներից` 450 հազար դրամը: Այն նախատեսված է այն վարորդների համար, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում` ընդ որում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով: 450 հազար դրամ տուգանքի կիրառման մասին վկայում է օրենսգրքի 126 հոդվածի` 8-րդ կետը, այն […]

«Քյարթու» մտածելակերպ

«Չեմ պատկերացնում այդ ստերեոտիպը. այդ մարդը, որ երկրում որ ապրում է և իր գործունեությունն է ծավալում, այդ երկրում լրիվ ուրիշ արժեքներ են, լրիվ ուրիշ պատկերացում է այդ ամենի մասին, այնտեղ նա հաջողակ կնոջ կերպար է և վերցնել, պահանջել, որ մեր բոլոր սփյուռքահայերը նույն մտածելակերպն ունենան, սխալ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով հայտնի […]

Թմրամոլ Կարապետի հայտարարությունը

Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ոսկեհասկ-Գյումրի ճանապարհից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, «ԳԱԶ- 31-02» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարապետ Կ.-ին: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4.2 մլ դեղին զանգվածով: Կարապետ Կ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել […]

Խոշոր հրդեհի հետեւանքով 1 200 տուն է այրվել. 15 զոհ /վիդեո/

Հաքասիայում` Ռուսաստան, խոշոր հրդեհ է բռնկվել, որը լուրջ հետեւանքներ է թողել, հայտնում է РИА “Новости”-ն: Նախնական տվյալներով` հրդեհի արդյունքում 1 200 տուն է այրվել, 15 հոգի մահացել է, եւս 500 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հրդեհը հաջողվել է մարել: Թե ինչի համար է բռնկվել հրդեհը, առայժմ հայտնի չէ:

Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում.Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ շտապես, մի բան սխալ կանես»։ Հարցին , թե ինչո՞ւ է ուզում, որ իշխանափոխություն լինի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի