06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դրամաշնորհ Գերմանիայի դեսպանատնից

 Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։  Ծրագիրը հետապնդում է երեք հիմնական նպատակ․   –         ՄԱԿ-ի […]

Երևանաբնակ վետերաններն այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Եռօրյա այցի ընթացքում  վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ […]

Հայաստանը 78-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ազատության ինդեքսի 2015 թվականի զեկույցը, որում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, 78-րդն է 180 երկրների մեջ:  Ազատության ինդեքսում առաջին տեղում Ֆինլանդիան է: Հարեւան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 69-րդ տեղում է, Թուրքիան՝ 149-րդ տեղում եւ Ադրբեջանը՝ 162-րդ տեղում:

Ավտոմեքենան ընկել է ձորը

Ապրիլի 15-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37 կմ-ի մոտակայքում բախվել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ` Ա. […]

Քրիստոնյա աշխարհի կաթոլիկ և բողոքական եկեղեցու առաջնորդները շատ վատ վիճակում են հայտնվել

 «Ես շատ երջանիկ եմ, որ այդ խմբի մեջ էի: Առաջինը որ այն պատմական իրադարձություն էր, երկրորդը որ ես այն ֆիքսում էի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագին ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Սարգսյանը նաև լուսանկարներ է արել, որոնք պահպանվելու են արխիվում: Նա  նկատեց, […]

Չեմ սիրում կլասս գցեմ էլի … /վիդեո/

«Դուք ի՞նչ եք ուզում, որ ես անձնական վիրավորանքներ հասցնեմ, իմ տեսակն այդպես չէ, ես չեմ սիրում նման բաներ, կլասս գցեմ, գոնե ինձ-ինձ՝ Միքայել Մելքումյանին, այդ հարցը պիտի չտաք»,-լրագրողների հետ զրույցում այպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չի քննադատում ներկայիս կառավարությանը: Նա նշեց, որ ամեն հարցի շուրջ մի քանի անգամ […]

Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև

  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով: Ինչպես նշեց Քաղաքական երկխոսության հարավ-կովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանը` հիմնադրամի կողմից նախատեսված է  4-5 տարին մեկ տարածաշրջանային ստուգայցեր իրականացնել` աշխատանքների գնահատման և հետագա առաջարկությունների ներկայացման համար: Հանդիպման սկզբում ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ԿԱՀ-ին համագործակցության […]

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուշադրություն ֆեյսբուքահայեր և լրագրողներ ջան: Քիչ առաջ Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությւոըշւնը: Հիշեցնեմ, որ 2007 թ-ի հուլիսին Չիլիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել»:

Մեր միասնականությունից է կախված գործի հնչեղությունը

Ապրիլի 22-ին մի խումբ երիտասարդներ կազմակերպում են եղեռնի 100-ամյակին նվիրված ՄԵԾ ԵՐԹ, որի ընթացքում պիտի այցելենք դեսպանատներ ու հանձնենք պահանջագրեր հայ երիտասարդների անունից:  Պահանջագրի տեքստին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան միջոցառումով, որտեղ ամենինչ մանրամասն նշված է` https://www.facebook.com/events/1087865174572855/:  Ժամը և տեղը ըստ միջոցառման՝ ապրիլի 22-ին, 10:00-ին, ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի դիմաց։

Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունվել

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը: Ստորև ներկայացվում է բանաձևի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի