18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կազմակերպած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ Արման Սահակյանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»  ընկերության  տնօրեն Վ.Շաքարյանն իր ելույթում հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ-ին ընդունած Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան, որից հետո, սակայն, շատ բան չի փոխվել. աշխարհում ամեն օր նորողբերգություններ ու կոտորածներ են իրականացվում:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը կարևորեց միասնականությամբ արդարության հասնելը, միասնական պայքարը արհավիրքների ու մարդկային ճակատագրերը խեղելու դեմ, իսկ ուժն ու համարձակությունը երիտասարդների ձեռքում են, ովքեր կարող են շատ բան փոխել ցեղասպանությունների ճանաչման և պատժելիության հարցում: 

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում բնակվող, սովորող և աշխատող արտասահմանցի ուսանողներ և կամավորներ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Եգիպտոսից: Մասնակիցներն իրենց ելույթներում քննադատեցին ցեղասպանություն հասկացությունը, անցկացրին համեմատականներ Հայոց և այլ ցեղասպանությունների միջև, ներկայացրեցին իրենց դիրքորոշումը և տեսակենտները զանգվածային կոտորածների և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում ամփոփվեց նաև «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» ծրագիրը, որը մեկնարկել էր սույն թվականի մարտի 1-ին: Շուրջ երկամսյա այս ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդներին, ովքեր իրենց խոսքով, ելույթներով կքննադատեն ցեղասպանության երևույթն առհասարակ, ինչպես նաև իրենց ուղերձը և կարծիքը կներկայացնեն վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց չճանաչման կործանարար հետևանքների վերաբերյալ:

Մարտի 10-ին մեկնարկել է ծրագրի պաշտոնական Ֆեյսբուքյան էջը/ https://www.facebook.com/YPAGCampaign/, որտեղ ներկայացվել են ծրագրի ընթացքում նկարահանված սոցիալական գովազդի դրվագները:

Համաժողովի առանցքային մասնիկն էր նաև ծրագրի շրջանակում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համատեղ ջանքերով պատրաստված ամբողջական տեսահոլովակը /տես՝ https://youtu.be/8Xi7lHPEBG8/:

Համաժողովի ավարտից հետո մասնակիցները և հյուրերը «Թի-Էս-Դի» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի աշխատակիցների հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ