17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայհոյեք պաշտոնյաներին որքան կուզեք, բայց դա չհամարձակվեք անել. Առավոտ

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. 

«Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է և անկաշկանդ, քան երիտասարդներինը:

Վերջիններիս մտքերը գուցեև ավելի ճիշտ էին, բայց ավելի շաբլոնային, պակաս «ռիսկային»: Թվում է, թե պետք է հակառակը լիներ՝ որքան քիչ է մարդ ապրել «սովետի» պայմաններում, այնքան պետք է զուրկ լինի տարբեր տեսակի վախերից:

Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ. «վախերը» նույնպես տարբեր են լինում: Կա գենետիկական վախ, որ գիշերը քո դուռը կթակեն, կմտնեն «քաղաքացիական հագուստով մարդիկ», տակնուվրա կանեն քո բնակարանը ու կտանեն քեզ անհայտ ուղղությամբ:

Սակայն կա մեկ այլ վախ, որ ավելի բարդ, ավելի բազմաշերտ բնույթ ունի՝ դա սեփական խմբի կամ ավելի լայն՝ ազգային մակարդակով ձևավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է:

Համեմատեք՝ դուք կարող եք ցանկացած պաշտոնյայի հասցեին ասել կամ գրել ցանկացած հայհոյանք` այդ վախը մենք կարծես թե հաղթահարել ենք: Բայց փորձեք խոստովանել, որ չեք ատում թուրքերին, նրանց դարավոր ոսոխ չեք համարում, որ մեր խնդիրը Թուրքիայի իշխանությունների հետ է , ոչ թե ժողովրդի: Փորձեք պնդել, որ Հայաստանը չի կործանվում: Կամ՝ ավելի կենցաղային օրինակ բերեմ՝ փորձեք հայ վարորդներին ասել, որ պետք է հարգել երթևեկության կանոնները: Ձեզ նույն պահին «Հում-հում» կուտեն»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ