23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թուրքիան «պատժել է» Երևան շտապող թուրքերին.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը: Այս մասին թերթին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

 Տարեսկզբին թերթը տեղեկացրել էր, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խոսքը մասնավորապես «Դուրդե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երևան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացված հիստերիայից հետո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ