01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը գաղտագողի գործում է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը շարունակում է անորոշ մնալ: Հնարավոր է, որ ընտրությունների օրը իշխանության եւ մասնավորապես մարզպետ, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի կողմից հետաձգվում է հատուկ մեկ թեկնածուի՝ Վահագն Գեւորգյանի համար, որպեսզի նրան սատարող ուժերն ավելի մեծ ժամանակ ունենան քարոզարշավը կազմակերպելու համար:

Քաղաքականությունից իբր թե հեռացած Ծառուկյանը իրեն պատկանող «Փարավոն» խաղատուն է հրավիրում գործարարությամբ զբաղվող աբովյանցիներին եւ նրանց առաջարկում քվեարկել Գեւորգյանի օգտին: Գեւորգյանի քարոզչությանն է լծված նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, ով ըստ աբովյանցիների՝ գրեթե ամեն օր իր նախկին՝ քաղաքապետի աշխատասենյակ է հրավիրում Աբովյանի դպրոցների, մանկապարտեզների եւ մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին եւ նրանց հրահանգում, որ աշխատեն Վահագն Գեւորգյանի օգտին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ