03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դրամի արժեզրկումից միլիարդների շահույթ են ստացել. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում: ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով:

 Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից՝ ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժէքի տատանումից: Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից: Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 18.2 միլիարդ դրամ’ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 5.57 միլիարդ դրամի դիմաց: ԿԲ սեփական կապիտալը նախորդ տարվա վերջին կազմել է 30.9 միլիարդ դրամ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ