30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են…

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: «Այս տարին առանձնահատուկ է համայն հայության համար, քանի որ նշվում է Հայոց […]

Փոքրիկ Կարինեն չի տեսնում աշխարհը. նա մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

  Կարինե Արմենի Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով : Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում: Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն […]

Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը: Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները, […]

Զգույշ եղեք ապրիլի 23-24-ին

«Չի բացառվում, որ ապրիլի 23-24-ին թուրքական եև արդրբեջանական հաքերները հարձակում գործեն հայկական լրատվական և պաշտպանության ոլորտին վերաբերող կայքերի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետի փոխանցմամբ  առաջիկա օրերին վտանգ է սպասվում թե տեխնիկական, թե բովանդակային առումով։ «Այդ օրերին վտանգ կա, որ հարձակումները կուժեղանան։ Կարելի է սպասել զանգվածային կայքերի վրա հարձակում, սակայն […]

Թուրքիայում ասորիները 100 ժամանոց հացադուլ են սկսել

Ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Թուրքիայում ասորիները 30 հոգանոց խմբով 100 ժամանոց հացադուլ են սկսել: Ասորական միությունների ֆեդերացիայի նախագահ Էրգիլ Թուրքերը Թուրքիայում հրատարակվող «Ագօս» հայկական թերթին տեղեկացրել է, որ ակցիան անցկացվում է առաջին անգամ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում հրատարակվող առաջին ասորական թերթի (Sabro) գլխավոր խմբագիր և Եվրոպայի ասորիների միության նախագահ Թումա Չելիքն էլ ասել է, […]

Արգենտինայի դեսպանը հավատարմագրեր է հանձնել նախագահին

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարևոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության […]

Ապրիլի 23-ին եւ 24-ին հերթապահություն կլինի

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ երեկ կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության եւ մեծաթիվ հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախարարի հրամանով ապրիլի 23-ին եւ 24-ին Առողջապահության նախարարությունում հերթապահություններ կսահմանվեն։ Իսկ նախատեսվող բազմամարդ բոլոր միջոցառումներին ներկա […]

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. քրիստոնյաների մասսայական մահապատիժ /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեսանյութ են տարածել, որում երեւում է, թե ինչպես են Լիբանանի քրիստոնյաներին մասսակայան սպանդի ենթարկում, հայտնում է ТАСС գործակալությունը: Քրիստոնյաների առաջին խմբին իսլամիստները գնդակահարել են, երկրորդ խմբին` գլխատել ծովի ափին: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ:

Չինաստանը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տվել

Ապրիլի 22-ին կառավարության նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի արդյունքում՝ պետք է կտրուկ մեծանա Չինաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը: Դեռ անցած տարվա հուլիսին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է հուշագիր՝ չինացի զբոսաշրջիկների խմբային ճամփորդությունը դեպի Հայաստան իրականացնելու մասին: Այդպիսի ճամփորդությունների համար, Չինաստանում գործող օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է ներառվի այդ երկրի իշխանությունների կազմած հատուկ […]

Միշոն ձերբակալվել է

Ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-4-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի