18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մեծարգո պարոն նախագահ

Անցումային շրջանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայման­ների հետևանքով հայ ընտանիքը սկ­սեց թուլանալ’ ամուսնությունների թիվը երկրռւմ շեշտակի անկում ապ­րեց, ամուսնալուծությունները կրկնա­կի ավելացան, ծնելության մակար­դակը նվազեց: Դրա վառ ապացույցը նշված գործոնները փաստող վերջին տասը տարիների վիճակագրական տվյալներն են:

Հայ ընտանիքի կարգավիճակն ամրապնդելու նպատակով 2011 թ. մայիսի 11-ին ՀՀ Աժ-ն երրորդ ըն­թերցմամբ ընդունեց «ՀՀ պետական տոնացույցում տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու, մայիսի 15-ը «Ընտանիքի օր սահմա­նելու և ամեն տարի այն որպես տոն նշելու» մեր կազմակերպության առաջարկը:

Տոնի ընդունումից հետո, անցած չորս տարում, մեր կառույցն իր հնարավորությունների սահմաններում իրականացրել է ընտանիքների ամ­րապնդման և պաշտպանության ծրագրեր, սակայն ֆինանսական մի­ջոցների բացակայության պատճա­ռով դրանք լիարժեք բնույթ չեն կրել: Դրանցից մեկը «Ընտանիք» ծրագիրն է, որի շրջանակներում այսօր ընդգրկվել են ավելի քան 550 շահա­ռու ընտանիքներ, վերջիններիս թիվը օրեցօր ավելանում է: Նշված ծրագրի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ընտւսանիք-հասարակություն-պետություն կապի ամրապնդման ոլորտում‘ ունե­ցած ավանդի համար ՀՀ Աժ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը մեր կազմակերպությանը շնորհել է պատվոգիր:

Մեծարգո նախագահ, նկատի ունենալով սոցիալական վատ պայ­մաններում գտնվող ընտանիքների նկատմամբ ցուցաբերած Ձեր հո­գածությունը, Ընտանիքի տոնի նա­խօրեին առաջարկում ենք Ձեր բարձր ուշադրության և հովանու ներքո գտնվող նախագահական նս­տավայր հրավիրել և խորհրդանշա­կան նվերներ ու խրախուսական գումարներ շնորհել հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտում զոհ­ված զինվորականների և թվով 35 բազմազավակ (տասնյոթ և ավելի երեխաներ ունեցող) ընտանիքների ներկայացուցիչների:

Վստահ ենք, որ Ընտանիքի օրվա առթիվ ցուցա­բերվելիք նմանօրինակ ուշադրու­թյունը, ի բարօրություն այդ ընտանիքների, նաև կոգևորի նրանց’ հա­ղորդելով ստեղծարար նոր ջանքեր և եռանդ, ինչը շատ կարևոր է պա­տերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար:

Ընտանիքը, հանդիսանալով հասարակության հիմնական և բնա­կան բջիջ, նաև քաղաքացիական հասարակության առաջնային ակ­տիվ օղակ է, որի բացակայության պայմաններում թուլանում է հենց ինքը հասարակությունը: Քաղաքա­ցիական հասարակության ձևավոր­ման և ընտանիքի ամրապնդման շնորհիվ մեզանում այսօր արդեն հասունացել է իրենց իրավունքները գիտակցող և դրանց համար պայ­քարող քաղաքացիական ակտիվ օ-ղակների կյանքի կոչման անհրա­ժեշտությունը, որոնց ստեղծման գործում նույնպես ակնկալում ենք Ձեր օժանդակությունը:

Հուսով ենք և չենք կասկածում, որ վերոնշյալ գործում Ձեր աջակ­ցությունը երկրում կբարձրացնի բարգավաճ ընտանիքների և կրթ­ված սերնդի մի նոր ու առողջ ալիք: Կանխավ շնորհակալությամբ և խորին հարգանքներով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ