18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դավութօղլուն միջամտել է հայկական որբանոցի ճամբարի ապամոնտաժման հարցին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժումը կասեցնելու գործին միջամտել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Milliyet» թերթի փոխանցմամբ՝ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը մանկատան շենքի քանդումը դադարեցնելու հարցով հանդիպել է երկրի վարչապետի հետ: Դավութօղլուն ծագած խնդրի շուրջ զրուցել է նաև Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Թուրքիայի շրջական միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլլուջեի հետ:

Աղբյուրի համաձայն՝ վարչապետը հրահանգել է լուծման տարբերակներ գտնել նշյալ ճամբարի համար: Թոփբաշն առաջարկել է որոշ տարբերակներ: Նշվել է, որ կարելի է փորձել փոխադարձ համաձայնության գալ տարածքի ներկայիս սեփականատիրոջ հետ կամ վճարել նրան տարածքի համար: Մեկ այլ տարբերակ է դիտվում մանկատան տարածքի պետականացումը:

Ակնկալվում է, որ առաջիկայում Թուզլայի թաղապետարանը չեղյալ կհայտարարի Արմեն ճամբարի ապամոնտաժման թույլտվությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ