17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիմա որ սումկես տամ էդ Զորիկի գլխին, կլինեմ հանցագործ… » /վիդեո/

Ինչպես այսօր փաստեցին կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիները, 180 ընտանիք «Տոնուս» ընկերության  խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։ Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքում բնակարաններ ձեռք բերեն։ Գումարները մուծել են Արցախբանկում, ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Արդյունքում բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ […]

Հայաստանից ապաստան հայցողների թիվն աճե՞լ է /վիդեո/

Հայտնի ճշմարտություն է՝ ողջ աշխարհը միգրացիոն հոսքի մեջ է: Եթե այլ պետություններում արտագաղթը մեղմվում է ներգաղթով, մեզ մոտ ներգաղթ չկա:  «Հայաստանից ապաստան հայցողների թիվը չի ավելացել»,-այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Որ տեղում ենք թոշակառուների հարցում

Որոնք են թոշակառուների կեցության համար աշխարհի լավագույն պետությունները: Հարցին  փորձել է պատասխանել Age intenational կազմակերպությունը, որը կազմել է վարկանիշային աղյուսակ: Ցանկում Հայաստանը զիջել է դիրքերը` հայտնվելով 43-րդ հորիզոնականում, ի տարբերություն նախորդ հրապարակման: Մեկ տարի առաջ մեր երկիրը 40-րդն էր: Ներկայացված 96 երկրների մեջ հարեվան Վրաստանը 29-րդն է, Թուրքիան` 75-րդը: Ադրբեջանն ու Իրանն չկան:

ՀՔԾ-ում լրագրողների բռնության գործով դանդաղում են

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցույցը ցրելիս տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից հարցաքննվել են ընդամենը 6-ը: Մեկ լրագրողի դեռ չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ բռնության ենթարկված լրագրողների հարցով քրեական գործը քննում […]

ՄԻԵԴ վճիռը կատարելու համար բյուջեից 71.160 եվրոյի համարժեք դրամ տրամադրվեց

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով Հայաստանի բյուջեից 71,160 եվրոյին համարժեք դրամ պետք է հատկացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի,  «Դավթյան ընդդեմ Հայաստանի»  գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները կատարելու  համար: Կառավարության ղեկավարը հաստատեց որոշման նախագիծը:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է «Ո՛չ»-ի ճակատի համաժողով, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատի ձևավորումը: Համաժողովը բաց է բոլորի համար: Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը: Հասցե՝  ՀԺԿ-ի գրասենյակ, Փարպեցի 7

Հրապարակել են խոշոր գործարարների ցուցակ, որոնց «գնդակահարելու» են

«Ալ Քաիդան» հրապարակավ սպառնացել Է հարձակումներ կատարել ԱՄՆ-ի խոշոր գործարարների վրա, եթե նրանք իրենց փողերը դուրս չբերեն Միացյալ Նահանգների տնտեսությունից: Նրանք մասնավորապես սպառնացել են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթին, Չառլզ եւ Դեւիդ Կոխ եղբայրներին, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգին եւ այլ մեծահարուստների, հայտնում է Ria.ru-ն: Խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին. «Տիկին Հովհանիսյաննին շնորհավորենք և ցանկանանք բեղմնավոր աշխատանք»:

Երեք օր կհանգստանանք

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը ` շաբաթ: Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը` Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

100 նռնենի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հաստատել է «Armenian Genocide Memorial Tree Project»  նախագիծը, որի շրջանակներ քաղաքի բոլոր 15 շրջանների այգիներում 100 հատ նռնենի է տնկվելու: Այս մասին այսօր տեղեկացրել է Կալիֆորնիայում լույս տեսնող «Asbarez» պարբերականը: Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է դեռ ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարեւանությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված