15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքում ներկայացվել է տարբեր մարզերի բերքն ու բարիքը /Ֆոտո/

Այսօր Երևանում  մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գյուղատնտեսությանաջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանիքաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը, դեսպաններ, այլ հյուրեր: Այս մասին հայտնում է գյուղնախարարության լրատվական ծառայությունը:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնելիրենց արտադրանքը:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին նման  նախաձեռնությամբ հանդես գալու առթիվ` Գառնիկ Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ  այն հրաշալի առիթ է քաղաքամայր Երևանում ներկայացնելու գյուղական ավանդույթներն ու կենցաղը:

«Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և մեր հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերային խմբերը, որոնք ամբողջ տարվա ընթացքում մեծ նվիրումով ու աշխատասիրությամբ, հայրենի հող ու ջրի նկատմամբ անսահման սիրով և նաև մեծ դժվարությամբ բերք ու բարիք են արարել, այսօր հնարավորություն ունեն այստեղ ներկայացնել իրենց աշխատանքի պտուղները», – իր խոսքում նշել է գյուղփոխնախարարը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, իր հերթին կարևորելով նման միջոցառումների անցկացումը մայրաքաղաքում, նշել է.

«Այս կարևոր փառատոնի շնորհիվ գյուղը իր ավանդույթներով, իր կյանքի բարիքներով ներկա է լինում մեր մայրաքաղաքում և ձուլվում քաղաքային կյանքին. այս ամենին մասնակից են մեր գյուղական բնակավայրերի, գյուղատնտեսության ոլորտի արտադրողներ, ֆերմերներ։ Մայրաքաղաքն իր քաղաքային ավանդույթների հետ միասին նաև կարիքն ունի այսպիսի ավանդական փառատոնների։ Բերքի այս փառատոնը շատ կարևոր է տնտեսական առումով, ինտեգրացիոն կապերի առումով, գյուղացիական ֆերմերների աշխատանքը խրախուսելու առումով»։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից, Արցախից, ովքեր ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ:

Փառատոնին ներկայացված էին տարբեր մարզերի բերքն ու բարիքը, պանրի տեսականի, գինիներ, հյութեր, ձիթապտուղ, չրեր, բուսական թեյեր, մթերքներ գոմեշի կաթից, էկոլոգիապես մաքուր օճառներ, շինշիլաներ և այլն, ինչպես նաև կազմակերպվել էր ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք:

5 0 1 2 3 4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ