26 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանակի 7 հարված դաժան ծեծից հետո /վիդեո/

2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է: 19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվող Հրաչիկ Սահակյանը և նույն գործով մմեղադրյալներ նրա 3 ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը վստահ է, […]

Պատերազմը դեռ չի վերջացել. պատրաստ ենք վրեժխնդիր լինել /վիդեո/

«Քանի ադրբեջանցին ծնկի չի իջել ուրեմն մեր պատերազմը դեռ չի վերջացել»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի  դիվերսիոն գործողություններին ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանը: Միքայելյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցի ազատամարտիկները միշտ էլ զինվորի կողքին են: Թալինի ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո) նշեց, որ այլևս 1915 թվականը չէ ու մենք այսօր միամիտ […]

Նաիրիտցիները էլի դուրս կգան պայքարի

Նաիրիտցիները  մեծ ցանկություն ունեն աշխատելու վերաբացված Նաիրիտում: Այս անգամ նրանք փողոց դուրս կգան գործարանի վերագործարկման պահանջով : Henaran.am-ի հետ զրույցում  գործարանի աշխատակից Սուրեն Համբարձումյանը տեղեկացրեց, որ գործարանի աշխատակիցներով հատուկ ծրագիր են  մշակում, թե ինչպես պայքարենք, որ գործարանը նորից աշխատի: «Մենք պետք է սկսենք պայքարել ու մեր պայքարի շնորհիվ հնարավորություն կունենանք հասնել հաջողության: Առաջարկություն ունենք, «Վանաձորի Քիմպրոմի» […]

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում  իրականացվող […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: «Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու […]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի ներկայացրած բանաձեւը

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձեւ: Նախաձեռնությունը բխում է ս/թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված եւ միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի դրույթներից: Սույն բանաձեւը գալիս […]

Դուք չեմպիոններ եք, համերաշխ ընտանիքների օրինակ.Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները: ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և […]

«Ոչ»-ի ճակատի պայքարը կսկսվի Գյումրիից

«Ոչ»-ի ճակատի փողոցային գրծողությունները, ամենայն հավանականւթյամբ, կմեկնարկեն Հայաստանի «ամենաընդդիմադիր» քաղաքից` Գյումրիից, այսօր մեկնարկած «Ոչ»-ի համաժողովի ժամանակ հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը համոզված է, որ գյումրեցիները վճռական են ու չեն վախենում ոչ մեկից:

«Ոչ»-ի ճակատը նախաձեռնում է համաժողովրդական դիմադրություն

Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանդես եկող «Ոչ»-ի ճակատը սեպտեմբերի 12-ին  համատեղ հռչակագիր է ընդունել: «Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները, -հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձեւավորվել են կեղծված ընտրությունների միջոցով եւ չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որեւէ նախաձեռնության նկատմամբ, -արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ […]

Լապատկիս կոթով թուրքի աչքը կհանեմ.խրամատ են փորում/վիդեո/

Տավուշի մարզի ահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտները վերջին օրերին պատրաստակամորեն խրամատ են փորում: Պայմանավորված ժամին նրանք հավաքվում են զոհված հրամանատար , համագյուղացի Արթուր Ուդումյանի անունը կրող դպրոցի մոտ և բահերն ուսած գնում են հայրենի գյուղի սահմաններն ամրապնդելու: Երկու Նարեկները ընկերներ են դեռ մանկուց ու երկուսն էլ անչափ սիրում են իրենց գյուղը: Մեկը մյուսին լրացնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի