10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հողամշակների ընդամենը մի մասն է դիզվառելիքը նպատակային օգտագործում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի  25-ին, գյուղատնտեսության  և այլ ոլորտների պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և Բերքի տոնի կազմակերպման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ պատասխանատուների կողմից զեկուցումների ներկայացումից հետո՝ խորհրդակցությանմասնակիցները քննարկել են պետական աջակցության ծրագրերը: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, պահանջել է խիստվերահսկողություն սահմանել դիզվառելիքի հատկացման վրա, քանի որ փորձը ցույց է տվել, որ հողամշակների ընդամենը մի մասն է այն նպատակային օգտագործում: «Պետական աջակցությունը որոշ տնտեսվարողների կողմից հաճախ չարաշահվում է, և հերկկամ ցանքս կատարելու փոխարեն այն օգտագործվում է այլ նպատակներով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ  պետք է բացառելնման դեպքերը:

Այնուհետև Ա. Հարությունյանն անդրադարձել է հոկտեմբերի 11-ին կայանալիք Բերքի տոնի նախապատրաստականաշխատանքներին և այդ առթիվ շրջվարչակազմերի ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ