18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մուտիլովկա մի արեք. Հմայակ Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանին. Ժամանակ

Երեկ մի շարք քաղաքական գործիչներ ու ՀԿ ներկայացուցիչներ հայտարարելու էին «Հանրային փրկության ճակատ» ստեղծելու մասին։ Բայց պարզվեց, որ հայտարարության տեքստի շուրջ տարաձայնություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները։ Հակասությունները հիմնականում Պարույր Հայրիկյանի և Հմայակ Հովհաննիսյանի միջև էին, և լարվածությունը մի պահ այնքան է սրվել, որ Հ. Հովհաննիսյանը Հայրիկյանին կոչ է արել՝ «Մուտիլովկա մի արեք»։ Եթե այս […]

ԲՀԿ-ական ծեծված ակտիվիստն արտագաղթել է. Հայկական Ժամանակ

Այս տարվա փետրվարի 7-ին առևանգված և ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը լքել է Հայաստանը։ Այս մասին պատասխանելով մեր  հարցին, երեկ ասաց  նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, հավելելով, որ Արտակը Հայաստանը լքել է հուսահատված։ ԲՀԿ-ական ակտիվիստին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից, ի պատասխան թերթի հարցին, ասել […]

Արփինե Հովհաննիսյանի առաջին «զոհը» Վարդան է եղել. Հրապարակ

Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատ է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկրաները: Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, […]

Աշխարհում պարենամթերքն էժանացել է, իսկ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել. Հայկական ժամանակ

Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ: Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով: Առանձին ապրանքատեսակների գծով գների անկումը տպավորիչ է: Օրինակ, հացահատիկը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7 տոկոսով, ձեթը՝ 8.6 տոկոսով, […]

Ցմահ դատապարտյալները հացադուլ կանեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները հոգնել են սպասելուց, որ իշխանությունն իրենց դիմումներին ընթացք կտան, և ինչ-որ փոփոխություն կլինի իրենց վիճակում՝ ասենք, կսկսեն վաղաժամկետ ազատ արձակել 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյաներին: Եվ որոշել են սեպտեմբերի 15-ից համատեղ հացադուլ սկսել, որին կմասնակցեն առավելագույն թվով ցմահ դատապարտյալներ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միեւնույն է դառնում ես 0 /վիդեո/

Կյանքում մենք շատ բաների ենք ձգտում ու հասնում, բայց մի մեծ թշնամի ունենք՝ Մահը: Մահը մեզ կտոր կտոր է անում ու փոշիացնում, հող է դարձնում: Մեր համար ինչ որ թանկագին է, ոտքի տակ է առնում ու կոխրջում: Մահը ամեն ինչ զրոյացնում է: Թվաբանության մեջ զրոյի պարտականությունն է կատարում, ինչ որ բազմապատկում ես զրոյով, դառնում է […]

Վեց մլն մարդ հետաքրքրվել է Հայաստանով

Հայաստանի մասին «Snapchat»-ի անդրադարձը աշխարհում 6 մլն մարդու ուշադրությանն է արժանացել: Սեպտեմբերի 7-ին աշխարհը հնարավորություն ունեցավ «Snapchat» ծառայության միջոցով ծանոթանալ Հայաստանին, տեղեկացնում է «Ասպարեզը»: Մեր երկիրն առաջինն է, որ մասնակցել է սոցիալական « one weeak of counties» շարքին, ինչի արդյունքում 6 մլրդ մարդ աշխարհի տարբեր վայրերից հետաքրքրություն է ցուցաբերել մեր հայրենիքի հանդեպ: Չորս րոպեանոց տեսանյութում պատմվել […]

«Ոչ թալանին»-ը՝ Ազատության շեմին /ֆոտո/

Սեպտեմբերի 10-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Henaran.am-ը նախաձեռնության անդամներից տեղեկացավ, որ ավտոերթը անցնելու է Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կոմմիտասի պողոտայով: Նշենք, որ ավտոերթի մասնակիցները քաղաքացիներին իրազեկում են վաղվա հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու Ազատության հրապարակում ժամը 18:30-ին: Հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված