Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում
Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները չեն կատարել իրենց խոստումն ու էլեկտրաէներգիայի սակագինը չեն սուբսիդավորում մինչև աուդիտի ավարտը: Հանրահավաքի ավարտից հետո ցուցարարները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները փակեցին պողոտան և սկսեցին նստացույց: Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ հավաքն անօրինական է և հորդորեց […]





































