07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը՝ ոչ կողմ է, ոչ դեմ

Այսօր «Հայելի» մամուլի  ակումբում ՀՀՇ կուսակցության վարչության  նախագահ Արարատ Զուրաբյանը անդրադառնալով  Սահմանադրական բարեփոխումների թեմային՝  նշեց, որ դրանք տեղին են եւ նորմալ են. «Մյուս կողմից չեմ կարծում, որ մենք պետք  ընդգրկվենք այո-ի կամ ոչ-ի գործընթացին»,-ընդգծեց Զուրաբյանը:

«Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ լինելու է լրիվ ուրիշ ընտրակարգ՝ համամասնական: Որեւէ մեկը մաթեմատիկական հաշվարկ չի անում՝ ո՞րն է տարբերությունն այս ընտրակարգի եւ առաջարկվող ընտրակարգի: Լավագույն դեպքում ամբողջ ընդդիմությունը միասնաբար հնարավո՞ր է համամասնականի պարագայում 70 տոկոսից ավելի ձայն հավաքի: Բայց գործող Սահմանադրության պարագայում եթե նույնիսկ 70 տոկոս է հավաքում ընդդիմությունը, միեւնույն է, իշխանությունը մեծամասնական բոնուսի պարագայում իշխանություն է ձեւավորում: Հիմա կողմնակից չլինել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինձ համար զարմանալի է»,- պարզաբանեց քաղաքական գործիչը:

Զուրաբյանի խոսքով՝  իդեալական Սահմանադրություն չկա, խոցելի կետեր միշտ էլ  կարելի է գտնել:

«Բայց նրանք, ովքեր գտնում են, որ Սահմանադրական փոփոխությունները վատն են, ուրեմն պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ հայտարարեն, որ գործող Սահմանադրությունը լավն է»,-հավելեց  Արարատ Զուրաբյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ