19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուբայի արքայազնի խորհրդավոր մահվան իրական պատճառը

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Ամբողջ աշխարհում դեռևս շարունակում են ակտիվորեն քննարկվել Դուբայի կառավարիչ շայիխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի ավագ որդու՝ 33-ամյա շայիխ Ռաշիդի մահվան իրական հանգամանքները. դեռևս սեպտեմբերի 19-ին տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ռաշիդը մահացել է իր իսկ տանը սրտի կաթվածից: Այնուամենայնիվ, ներկայացվող վարկածը շարունակում է լուրջ տարակուսանքների պատճառ հանդիսանալ առաջին […]

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդունելով ԵԽԽՎ հատուկ առաքելությանը, հայտարարել է, որ Ադրբեջանում անհրաժեշտ  միջոցառումներ են ձեռնարկվել ժողովրդավարական, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նա նշել է նաեւ, որ այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան, չի համապատասխանում այդ գրասենյակի մանդատին, գրում է contact.az-ը: «100 մլն բնակչություն ունեցող […]

Ազատամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվածներ կան

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի կակապցությամբ երեք կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ այս պահին զերծ մնալով այլ տեղեկատվություն տրամադրելուց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:  

Պարգեւատրեցին

«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի […]

« … կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն» . սա արդեն չափն անց է

«Պետական կոչումներ շնորհելու գործընթացը վերածվել է իսկական աբսուրդի. լրիվ կորցրել ենք չափանիշները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով՝ Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում տալու փաստն այս օրերին մթագնել է մյուսների կոչումները, քանի որ ոչ ոք այլևս չի շնորհավորում Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին: Ծատուրյանը արվեստագետներին կոչ  է […]

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի պապին` Ցեղասպանությունը ճանաչելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` տիկնոջ հետ: Հռոմի պապի այցի ժամանակ Ամերիկայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ […]

Շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդներին նոր դեղանյութ կտրամադրվի

Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական […]

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել: « Ընդունում […]

Աշոտյանը որոշել է Արմենչիկին առաջարկել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միացավ Արմենչիկի վաստակավոր արտիստ շնորհելու օն-լայն քննարկումներին. «Այս բուռն քննարկումներից հասկացա, որ եթե ուզում եմ, որ հաջորդ գրածս երգը միանգամից սուպեր-մեգա-էքստրա-գիգա հիթ դառնա, ու բոլորը մի քանի օր միայն դրա մասին խոսեն, պիտի առաջարկեմ, որ Արմենչիկը երգի :))))»:

Վրացի ոստիկանները ծեծել են կալանավորներին. տուժածները հայեր են

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ, գրում է akhaltskha.net-ը: Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի