28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել և ավարտվել է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումը: Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, […]

Մեկ պատուհանի սկզբունքով

Կարևորելով արտաքին տնտեսական գործունեություն(ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը: ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Այս առումով, […]

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսուչը կալանավորվել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, […]

Պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան. Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության  100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին […]

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Աշոտ Ղուլյանը  հայտարարել է, որ […]

«Պատժել ՀԷՑ-ի գողերին». «Ալյանս»-ը հրավիրում է

Վաղը՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին Հանրապետության Հրապարակում, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց մեկնարկելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդների միության կողմից կազմակերպված բողոքի ակցիան՝ «պատժել ՀԷՑ-ի գողերին»խորագրով:   «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայություն

Խանութի անվտանգության աշխատակիցն էլեկտրաշոկով հարվածել է 7-ամյա տղային /վիդեո/

Մոսկվայի խանութներից մեկում անվտանգության աշխատակիցը էլեկտրաշոկով խփել է 7 տարեկան տղային` նրան կասկածելով հյութ գողանալու մեջ, գրում է РИА Новости-ն: Անվտանգության աշխատակցին տեղափոխել են ոստիկանություն, սակայն նա չի ընդունել իր մեղքը, ասել է, որ չի հարվածել տղային: Այնուամենայնիվ խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 7-ամյա տղան պաղպաղակ գնում ու դուրս գալիս խանութից: Նրա հետեւից […]

Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ»  գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները: Քննարկվել են գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ: Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության Նախագահի երախտագիտությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի