17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում` սեպտեմբերի 14-15-ին առավելապես հյուսիսային,16-17-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում՟ երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան‛ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից: Երևանում` սեպտեմբերի 14-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, […]

Ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության աշխատակիցը գիտակցության է եկել

Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն գիտակցության է եկել: Այս   Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆինանսական խնդիրների պատճառով: […]

Արտգործնախարարը կայցելի Տաջիկստան

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն […]

Դոմբասը կդառնա սառեցված հակամարտություն, ինչպես Լեռնային Ղարաբաղում է. Կուչմա

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, խոսելով Դոմբասի հակամարտության մասին, այն համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ: «Դոնբասում ճգնաժամը չի հաջողվի հաղթահարել, այն սառեցված հակամարտություն կդառնա, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում կամ Հարավային Օսիայում»,- հայտարարել է Կուչման, գրում է riafan.ru-ն: Կուչման ասել է, որ սովորաբար նման հակամարտությունները չի հաջողվել ավարտին հասցնել: «Որքան տարբեր հանձնաժողովներ են ստեղծվել տարբեր […]

Նախագահը կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի […]

Իջևանի գործող քաղաքապետը հաղթել է ընտրություններում

Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ԿԸՀ կայքում հրապարակվել է Իջևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ստացել է 6 հազար 240, Վարուժան Ներսիսյանը՝ 2 հազար 32 ձայն:

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, […]

Վթար Տաշիրում.կան տուժածներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 6 հասցեում՝ «ՎԻՎԱ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոճանապարհը վառելիքաքսուքային նյութերից մաքրելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VF 930 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Ա.) և «ԳԱԶ-52» մակնիշի […]

Թուրք –քրդական բախումները` թվերով

Թուրքիայում թուրք-քրդական բախումների վերջին 67 օրվա ընթացքում սպանվել է 1183 քուրդ զինյալ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` հուլիսի 7-ից սեպտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում սպանվել են նաև ուժային կառույցները ներկայացնող 115 ծառայող (ոստիկան, զինվոր, թիկնապահ), 26 քաղաքացիական անձ, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է եղել: Ըստ աղբյուրի` բախումների ընթացքում վիրավորվել է 334 հոգի, որոնցից […]

Դանակի 7 հարված դաժան ծեծից հետո /վիդեո/

2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է: 19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվող Հրաչիկ Սահակյանը և նույն գործով մմեղադրյալներ նրա 3 ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը վստահ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի