17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այլընտրանք չկար

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից Գարեն Աթաջանյանը և նրա շահերի պաշտպան` Վահան Հովհաննիսյանը  որոշել են բոյկոտել դատարանին ու  չմասնակցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննարկմանը:

Henaran.am-ի հետ զրույցում  պաշտպան Վահան Հովհաննիսյանը փաստեց, որ այլընտրանք չէր տեսնում.

«Մենք նախապես հայտարարել ենք, որ չենք մասնակցելու նիստին, քանի որ արդեն ամեն ինչ կանխորոշված է, նախորդ դատական նիստերից նման հետևություններ ենք արել։ Միջնորդությունները ամբողջությամբ անհիմն են եղել, մեր առարկությունները նախորդ նիստերին չեն ընդունվել, այդ իսկ պատճառով էլ անիմաստ ենք գտնում հետագայում ևս մասնակցել այդ թատերական խաղերին»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ դատարանը այնուամենայնիվ երկարաձգել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը:

«Այս պահի դրությամբ  հիմնավորում չկա, որ իմ պաշտպանյալը ընդհանրապես կապ ունի տվյալ հանցագործության հետ, սակայն անհիմն կալանավորված է մնում»,-հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին ժամը 18.15-ի սահմաններում Կապան – Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր էին արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը:

Այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվեր կատարելու մեջ, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու,  ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ