29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թեթեւ շունչ. Իրատես

Առաջին հերթին թույլ տվեք իմ եւ քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոն ստանձնելու առիթով, ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության երեկ­վա նիստում: Մինչ հար­ցը ներկայացնելը գոր­ծող քաղաքապետը շնորհավորեց նախկին քաղաքա­պետ, այսօր արդեն վարչապետ Կարեն Կարապետյա­նին: Նիստում քաղաքապետը հետաքրքիր առաջարկ ներկայացրեց ի նպաստ գործարարների, ըստ որի, մայրաքաղաքում փոքր և միջին բիզնեսի, սննդի առևտրի ոլորտը կարող […]

Առաջին անգամ խախտեց ավանդույթը. Հայկական Ժամանակ

Երեկ տեղի ունեցած ՀՀ կա­ռավարության նիստը աոա­ջին անգամ վարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ուշ­ագրավ է, որ Սերժ Սարգսյանը խախտեց իր իսկ հաս­տատած ավանդույթը և նրան չներկայացրեց կառա­վարության անդամներին 2008թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը կառավարու­թյան նիստում ներկայացրեց նորանշանակ վարչա­պետ Տիգրան Սարգսյանին, իսկ 2014 թ. ապրիլի 14- ին, նույնպես կառավարության նիստում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին: Կարեն Կարապետյանի […]

Միայն շոկ. Հրապարակ

Անշուշտ, շատ լավ կլինի, որ մե­զանում դադարեցվեն փոքր ու միջին բիզնեսի չպահանջված ստուգումները` ձեռնարկատերերը շունչ քաշեն, կարո­ղանան կենտրոնանալ իրենց բիզնեսի վրա, ազատվեն հարկայինի մամլիչից: Իհարկե, բիզնես խլելը պետք է բա­ցառվի, իսկ նման փորձ անողները պետք է խստորեն պատժվեն: Նման հազարավոր օրինակներ գիտենք մենք, երբ մարդն անզոր է եղել մեր երկրի «հզորների» առաջ, եւ նրանից խլել […]

Հարցաքննվել է. Հայկական Ժամանակ

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվհլ Ալեքսանյանը հարցաքննվել է իր նախ­կին աշխատակցին’ Ձկն­կուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առեւ­անգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ- ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննու­թյան հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին: Մեր հարցին, թե ինչ փուլում է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը […]

Պատերազմի ուրվականը. Ժամանակ

Նկատելի է, որ առայժմ պատե­րազմի հրահրման կամ խրախուս­ման մտադրություն չունի ոչ ոք: Ավելին, կարծես թե չկա նաեւ հնարավորություն’ մի շարք գործոններից ելնելով: Այստեղ, իհարկե, առկա է մի սկզբունքային հարց: Նոր պատերազմի հավանա­կանությունը հակադարձ համեմա­տական է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբադի ամրությունից: Ինչքան ամուր են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այնքան փոքր է նոր պատերազմի հավանականությու­նը: Եվ հակառակը` […]

Զզվում է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը մի քանի օր վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո հայտարարել է, որ զզվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված մոտ միլիոնավոր դրամների հասնող ոսկեզօծ սենյակներից եւ դահլիճներից եւ հրահանգել է նվազագույն ծախսերով դահլիճները բերել նախնական տեսքի` խորհրդային ժամանակներում կառուցված մինիմալիստական լուծումներով եւ հարդարանքով: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Սեյրան Օհանյանի փոխարեն. Հրապարակ

Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տե­սուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ պաշտպա­նության նախարար Լյովա Մնացականյանի’ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելուն: «Սպասեք նախագահի որոշմա­նը, կլինի, կասեն ով է լինելու, ով ոչ»: Իսկ այդ պաշտոնում նշանակում անելիս իր կարծիքը չէն հարցնում որպես զինված ուժերում բարձր պաշ­տոններ զբաղեցրած անձ: «Քաղաքական որո­շում կլինի` կնշանակեն»:  Իսկ ԼՂՀ-ում կգտնվի Մնացականյանին փոխարինող […]

Ձերբակալություններ բժշկականում. Ժողովուրդ

Օրերս ձերբակալվել են Մ. Հերացու ան­վան պետական բժշկական համալսա­րանի ղեկավար կազմի աշխատակից­ներ: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույ­ցում հաստատեց ձերբակալության լու­րը` ասելով, որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը: Իսկ որեւէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պա­տասխանեց. «Չգիտեմ, հետաքննու­թյուն է գնում, չեմ կարող ասել»: Հիշեց­նենք, որ ArmLur.am-ն 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել […]

Ինչ են խոստացել. Հայկական Ժամանակ

Մեր ներկայիս իշխանական բուրգի ամենաազդեցիկ դեմքե­րից մեկը` ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամ­յանը, պատկերավոր ասած, ոչ այնքան կոմֆորտային վի­ճակում է հայտնվել: Մեր տեղեկություններով նա նախօրեին մեկնել է Դուբայ: Պատճառը միայն այն չէ, որ ուզում էր հանգստանալ պաշտոնանկությունից հետո: Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում: Առա­ջիկա օրերին […]

Ցավացնելով. Առավոտ

Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որեւէ դրական բան չեն սպասում: Մարդիկ սպասում են հրաշքի, ինչ-որ առասպելական կերպարի, որը գերբնական ճիգերով կպարգեեի մարդկանց առատություն եւ արդարություն: Երբ նման հերոսը՝ ի դեմս նոր նախագահի կամ վարչապետի, չի արդարացնում այդ ֆանտաստիկ սպասելիքները, մարդիկ հիսաթափվում են, ձեռքերը ծնկներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի