21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ են խոստացել. Հայկական Ժամանակ

Մեր ներկայիս իշխանական բուրգի ամենաազդեցիկ դեմքե­րից մեկը` ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամ­յանը, պատկերավոր ասած, ոչ այնքան կոմֆորտային վի­ճակում է հայտնվել: Մեր տեղեկություններով նա նախօրեին մեկնել է Դուբայ: Պատճառը միայն այն չէ, որ ուզում էր հանգստանալ պաշտոնանկությունից հետո: Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում:

Առա­ջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գազիկ Բեզլարյանի որդու հարսանիքը, որին ներկա են գտնվելու գրեթե բոլոր բարձ­րաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և առայժմ գործող կա­ռավարության անդամները: Եթե Աբրահամյանը լիներ Հա­յաստանում, ապա նույնպես պետք է մասնակցեր այդ միջոցառմանը, ինչը ակնհայտ դիսկոմֆորտ էր լինելու նրա հա­մար: Իսկ իր թիմակիցների վերաբերմունքի փոփոխության հիմնական պատճառն այն է, որ հրաժարականից հետո իշ­խանական բուրգում նրա հետագա «տեղն ու ազդեցությու­նը» խիստ անորոշ է:

Ի հեճուկս շրջանաովող լուրերի, Սերժ Սարգսյանը նրան գոնե առայժմ կոնկրետ որևէ խոստում չի տվել: Այդ թվում նաև առաջիկա համապետական ընտրու­թյունների ժամանակ նախընտրական շտաբը գլխավորելու առաջարկը: Մի խոսքով, այս պահին խիստ անորոշ է, թե հետագայում ինչ ազդեցություն է ունենալու Հովիկ Աբրա­համյանը: Իհարկե, նա ունի հսկայական ունեցվածք եւ հա­մարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մե­կը, սակայն առանց «քաղաքական» ազդեցության, առանց իշխանական բուրգում ունեցած համապատասխան դիրքի այդ ունեցվածքը ոչ միայն քիչ է, այլև երաշխավորված չէ:

Ներկայիս իշխանական բուրգում գործող «բարոյական նոր­մերի» ազդեցության կտրուկ նվազումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Ահա սա է, որ Հովիկ Աբրահամ­յանի համար ստեղծում է անհարմարավետ մթնոլորտ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ