29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուլտիմատում Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշա­նակվեց ՀՀ վարչապետ, համաձայն Սահմանադրության 20-օրյա ժամ­կետում նա պետք է ձեւավորի նոր կառավարության կազմ: Մինչ կառավարությունում նախարարների պաշտոնակատարները փորձում են Ենթադրել արդյոք իրենք կվերանշանակվեն, թե ոչ, տարբեր նախա­րարների հետ կապված տեղեկատ­վություն է շրջանառվում: Մասնավո­րապես Սեյրան Օհանյանի հետ կապված` ռուսական լրատվամիջոց­ներում տեղեկատվություն հրապա­րակվեց առ այն, որ նա առաջիկա­յում նշանակվելու […]

Կադրային փոփոխությունների երկրորդ ալիքը սրբելու է. Հրապարակ

Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ազ­դարարել է նոր ծրագրի մշակման գործընթացը, սակայն տեղեկություններ կան, որ նոր ծրագրում առանձնապես հեղափոխական մոտեցումներ տեղ չեն գտնելու, քանի որ դրանք հնարավոր չէ կարճ […]

«Ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ». Առավոտ

«Վտանգավոր միտում կա` փորձ է կա­տարվում հայ-ռուաական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ով է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ […]

Կբաժանեն. Հայկական Ժամանակ

Առաջիկայում կառավարու­թյունում տեղի ունեցող կադ­րային փոփոխություններին զուգահեռ նաեւ կառուցված­քային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարան­ջատվի հարկային եւ մաք­սային ծառայությունների Վարչապետ Կարեն Կարապետյա­նը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին տվյալ դեպքում «Գագպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որ­պեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտ­ների հոսքը եւ ստվերային շրջանառությունը: Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը […]

Ում է բերում Կարեն Կարապետյանը. Հրապարակ

Չնայած ավելի վաղ ասվում էր, որ կառավարության ձեւավորումն սկսվելու է անկախու­թյան տոնից հետո, սակայն պարզվեց նորանշանակ վարչապետն շտապում է, եւ օր առաջ նախարարների նշա­նակումը կենսական է մեր տնտեսու­թյան համար: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց նոր կաբի­նետի ձեւավորումը` կառավարության մի շարք անդամներ, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի ղեկավարներ նշանակվեցին: Նորանշանակների թվում հին ու հայտնի անուններից են աշխատակազմի […]

Գյումրին` շոկի մեջ. ինչը կարող էր Արշակին ինքնասպանության դրդել. Իրավունք

Երեկ կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, աոեղծվածային կերպով զոհվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու «Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին` Արշակ Գրիգորյանը: Նա Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Քանի որ Արշակի դին հայտնաբերվել է տանը, ոչ հեռու նաեւ զենք է եղել, իրավապահները, որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանու­թյան […]

Վարչապետի ճաշակը. Հրապարակ

Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյա­նի կաբինետի ձեւավորումը: Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարբ չափանիշներով: Նախ կարեւորում է տեխնիկական կրթությունը, վարչա­րարական հմտությունները, լեզուների, մասնա­վորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) եւ գերադասում է, որ չինովնիկը որեւէ կուսակ­ցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամւսնթ է պետական […]

Սերժ Սարգսյանը շարեց առաջին քարերը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը կատարել է Նոր կառավարության առաջին նշանակումները, որոնցում առկա են հետաքրքրական փոփոխություն­ներ: Մասնավորապես, իրենց պաշ­տոնավարումը չեն շարունակելու տրանսպորտի եւ կապի Նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս երկու գործիչներն, իհարկե, առանցքային ֆիգուրներ էին առկա իշխանական համակարգում, իհար­կե ամեն մեկը յուրովի Եւ տարբեր բնույթի, սակայն նրանք ըստ էու­թյան գործող համակարգի առանց­քային խորհրդանիշներից էին: […]

Առաջին «զոհը». Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է օգնական Աննա Գետրգյանին։ Վերջինս օգնական էր նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2014 թվականի հուլիսին։ Այդ նշանակման շուրջ մամուլում մեծ աղմուկ բարձրացվեց։ Մասնավորապես գրվեց, որ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով Վանաձորից։ Աննան վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո՝ կարճ ժամանակ անց կարողացել էր բավական կլորիկ գումար հայտարարագրել։ Նա […]

Քոչարյանը սպասում է. Իրավունք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտերկրից` Մոսկվայից դեռ չի վերադարձել, ասաց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը(  Ինչպիսի՞ն է նախկին նախագահի սպասելիքները նորանշանակ վարչապետից: «Երբ կառավարությունը կձեւավորվի, պրն. Քոչարյանը կհայտնի իր տեսակետը»,-ասաց նախկին նախագահի մամլո խոսնակը: Հիշեցնենք, Քոչարյանը Մոսկվայում մասնակցում է «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի