28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուլտիմատում Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշա­նակվեց ՀՀ վարչապետ, համաձայն Սահմանադրության 20-օրյա ժամ­կետում նա պետք է ձեւավորի նոր կառավարության կազմ: Մինչ կառավարությունում նախարարների պաշտոնակատարները փորձում են Ենթադրել արդյոք իրենք կվերանշանակվեն, թե ոչ, տարբեր նախա­րարների հետ կապված տեղեկատ­վություն է շրջանառվում: Մասնավո­րապես Սեյրան Օհանյանի հետ կապված` ռուսական լրատվամիջոց­ներում տեղեկատվություն հրապա­րակվեց առ այն, որ նա առաջիկա­յում նշանակվելու է ձԱՊԿ քարտու­ղար: Սակայն Սեյրան Օհանյանը կտրականապես հերքելէնման հնա­րավորությունը:

Սեպտեմբերի 16-ին News.am-ի հետ զրույցում Ս. Օհանյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկ լինի, մերժելու է: «Կառավարության փո­փոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք` ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը: Իսկ ինչ վերաբե­րում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպի­սի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշ­տոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխա­տելու»,- նշել է Ս. Օհանյանը:

Հարցինեթե առաջարկ լինի, մերժելո՞ւ է, պա­տասխանել է` միանշանակ: «ժամանակ»- ի հետ թեմայի շուրջ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, որ սրանով Սեյրան Օհանյանը ուլտիմատում է ներ­կայացրել Սերժ Սարգսյանին, որ իր պաշտոնից չի հրաժարվելու:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

«Փաստ է, որ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ մեր բանակը, մեր պաշտպանության համակարգը կարիք ունի լրջագույն փոփոխություն­ների, այդ թվում նաեւ կադրերի: Կո­րուստների հարցը, որ ունեցանք ապրի- լյան պատերազմի ժամանակ, տարբեր «սլաքավարների» աշխատանքից ազա­տելով այդ հարցը չի լուծվում: ձասարա- կությունը լուրջ պաշտոնանկություններ էր ակնկալում, եւ Ս. Օհանյանի պաշտո­նանկությունը սպասելի էր: Մյուս կող­մից’ ռուսական աղբյուրներն են տեղե­կացնում, որ Ս. Օհանյանը պետք է գնա ձԱՊԿ: Այսինքն’ փաստորեն Սեյրան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ