Հարցաքննվել է. Հայկական Ժամանակ

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվհլ Ալեքսանյանը հարցաքննվել է իր նախկին աշխատակցին’ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առեւանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ- ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին: Մեր հարցին, թե ինչ փուլում է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը: Քննության այս փուլում գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով իրականացվում են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ»: Հիշեցնենք. Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «Հժ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: