28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատերազմի ուրվականը. Ժամանակ

Նկատելի է, որ առայժմ պատե­րազմի հրահրման կամ խրախուս­ման մտադրություն չունի ոչ ոք: Ավելին, կարծես թե չկա նաեւ հնարավորություն’ մի շարք գործոններից ելնելով: Այստեղ, իհարկե, առկա է մի սկզբունքային հարց: Նոր պատերազմի հավանա­կանությունը հակադարձ համեմա­տական է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբադի ամրությունից: Ինչքան ամուր են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այնքան փոքր է նոր պատերազմի հավանականությու­նը: Եվ հակառակը` որքան թույլ են, այնքան մեծ է այդ հավանականու­թյունը: Սա առաջին հայացքից աքսիոմատիկ է թվում, սակայն իրականում միանգամայն «հողե­ղեն» հանգամանք է:

Խնդիրն այն է, որ պատերազմը, անկասկած, հակամարտության կարգավորման ամենաառանցքային եւ թերեւս միակ տարբերակն է: Մյուս տարբերակը հակամարտու­թյան քաղաքական «ինտեգրացի­այի» տարբերակն է, երբ Լեռնային Ղարաբաղը եւ ստատուս քվոն կներառվեն քաղաքական առկա իրողությունների մեջ, եւ այդպիսով տեղի կունենա, որպես այդպիսին, հակամարտության տրանսֆորմա­ցիա քաղաքական ռեալություննե­րի, որի հետ հաշվի կնստեն բոլորը:

Այդ տարբերակը կախված է հենց Հայաստանի ուժից: Ուժ ասվածը ենթադրում է թե’ ռազմական, թե’ տնտեսական, թե’ քաղաքական, թե’ մշակութային բաղադրիչ: Այսինքն՝ ենթադրում է արդիական արժեհամակարգով պետականություն, որը իր կառավարման եւ հանրային համակեցության ցուցիչներով կպատկանի ամենաբարձր ստանդարտների: Եւ ուրեմն` կամ Հայաստանն ու Ղարաբաղը նման ստանդարտների եւ որակների ներդրման միջոցով կարգավորումը կփոխարինեն ինտեգրացիայով, կամ պատերազմն իսկապես անխուսափելի կլինի, եւ այժմ ընթանում է դրա նախապատրաստությունը:

Իհարկե, դա չի նշանակում բռնկում հենց վաղը, սակայն Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո փորձելու է էլ ավելի մեծացնել իր պոտենցիալը, նրա դաշնակից Ռուսաստանը եւ Թուրքաին օգնելու են նրան այդ հարցում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան կտեւի դա, որքան ժամանակ հետո Ադրբեջանն ու նրա դաշնակիցները կհամարեն, որ նորից կարող են փորձել եւ այս անգամ հաջղել:

Եւ այս իմաստով Հայաստանն ու Ադրբեջանն ըստ էության մտել են սառը պատերազմի փուլ: Ինչն էր սառը պատերազմի էությունը: Ամենեւին ոչ սպառազինությունների մրցավազքը: Իրականում ակնհայտ դարձավ, որ սառը պատերազմի ելքը ոչ թե սպառազինությունների ծավալը լամ ուժգնույունն է, այլ պայմանավորված է կյանքի ստանդարտների որակով:

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղադրույքը կատարել է հենց ծավալի վրա`  սպառազինու­թյունների ծավալի: Հայաստանի խաղադրույքը կարող է լինել պետական եւ հասարակական ստանդարտների որակը: Ի դեպ, նաեւ միայն դրա շնորհիվ է հնարա­վոր ապահովել նաեւ պաշտպանա­կան ամրություններն ու հզորու­թյունները ոչ պետության զարգաց­ման ռեսուրսների հաշվին, այսինքն` չմսխվել սառը պատերազմում:

Այսպիսով, ապրիլից հետո ըստ էության հաստատված հայ-ադրբեջանական սառը պատերազմում որակական հաղթանակն է տաք պատերազմ թույլ չտալու Հայաս­տանի գրավականը: Եվ ուրեմն սա է հայկական, համահայկական խնդի­րը: Ու սա է Կովկասում խաղաղու­թյան խնդիրը: Սրանով հանդերձ` ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ըստ էության անհաջողությու­նը որոշակի ժամանակով արգելափակել է պատերազմական նոր գործողությունների հեռանկարը զուտ քաղաքական գործոնների իմաստով: Կար մի շանս, եւ հայկա­կան զինուժի սխրանքը տապալեց Բաքվի այդ շանսը:

Եվ առկա իրավիճակը Հայաստա­նի համար հնարավորություն է օգտագործելու դադարը ոչ միայն պաշտպանական ամրությունների, այլ նաեւ հենց ներքին որակական տրանսֆորմացիաների միտված համակարգային ռեֆորմների, դրանց միտված գործընթացների արագացման համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ