15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավացնելով. Առավոտ

Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որեւէ դրական բան չեն սպասում: Մարդիկ սպասում են հրաշքի, ինչ-որ առասպելական կերպարի, որը գերբնական ճիգերով կպարգեեի մարդկանց առատություն եւ արդարություն: Երբ նման հերոսը՝ ի դեմս նոր նախագահի կամ վարչապետի, չի արդարացնում այդ ֆանտաստիկ սպասելիքները, մարդիկ հիսաթափվում են, ձեռքերը ծնկներին են խփում ու բացականչում՝ էլի մեզ խաբեցին:

Ես չգիտեմ, թե ինչպիսի վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը, եւ իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում նրա կապը «Գազպրոմի» հետ, որովհետեւ այդ «կանտորայի» եւ Հայաստանի պետական շահերը տարբեր են եւ կարող են նաեւ հակադրվել: Բայց նրա վարչապետի կարգավիճակում առաջին ելույթում փոքր-ինչ հուսադրող էր, որ նա չփորձեց «սվաղել» իրավիճակը եւ ներկայանալ որպես ինչ-որ սուպերմեն, որը մի քանի ամսում կշտկի վիճակը:

Ես, օրինակ, չեմ կասկածում, որ մեր իրավիճակում դրական փոփոխություններ կարող են լինել միայն ոչ պոպուլյար, ցավոտ քայլերով: Նախընտրական վիճակում դրանք առավել դժվար են լինելու, բայց ցանկացած պոպուլիզմ, հաշտվողականություն, «յոլա գնալու» միտում նշանակում է տապալում: Մյուս կողմից ամեն մի «ոչ ժողովրդահաճո քայլ պետք է բացատրվի, ինչպես որ վարչապետն ասաց' «թուղթ եւ գրիչով», այսինքն` հստակ, պրագմատիկ հաշվարկներով: Այս կառավարության առաքելությունը ես տեսնում եմ հենց այդ սթափությունը ներարկելու, «հերոսական ռոմանտիկայից» մարդկանց հեռացնելու մեջ:

Ռազմի դաշտում, արտաքին հակառակորդին դիմադրելիս, այո, հերոսություն է պետք: Բայց եթե թիկունքում լինեն մեխանիզմներ, հատկապես պե­տական կառավարման համակարգում, որոնք հաջո­ղություն են ապահովում համեստ, պարկեշտ, աշ­խատասեր մարդկանց, գուցե արտաքին վտանգնե­րը նույնպես նվազեն:

Արամ Աբրահամյան

Մանրամասներին ծաոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ