25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ արժե այս նոր տարին տնից դուրս նշելը. Ժողովուրդ

Ամանորին երկու ամիս է մնացել, սակայն հայաստանյան մի շարք հանգստյան տներում այդ օրերի համար տեղերի մեծ մասը զբաղեցված է։ Այդ մասին օրաթերթը տեղեկացավ անցկացրած փոքրիկ հարցման արդյունքում։ Միայն թե, նկատենք, որ տանից դուրս Ամանորը նշելը հատկապես ՀՀ տարածքում բավական թանկ հաճույք է. Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից, […]

Նոր «բոմբ» օրինագիծ ԱԺ-ում. Հրապարակ

Առաջիկայում հերթական աղմկահարույց օրինագիծը կներկայացվի Աժ-ի քննարկմանը։ Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մա­սին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնա­ցած է համարվում։ Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուդղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է։ Նախագծի 197 հոդածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ […]

Մտածում են տղա երեխաների հաշվառումը սկսել ծնված օրվանից. Հրապարակ

Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։ Բանն այն է, որ ուսման հիմնով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու տողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է […]

Փախեք փրկվեք. Ժամանակ

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանել է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, դրա փոխարեն անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները։ Բայց Արա­մյանը խոստանում է, որ առաջի­կա տարիներին Հայաստանում լինելու է 4-5-տոկոսանոց տնտե­սական աճ, իրենք հիմա զբաղված են նախադրյալներ ստեղծելով։ Մնում է, որ մինչեւ այդ նախադրյալների ստեղծումը Արամյանից […]

Անմիջապես կտապալեն. Ժամանակ

Ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու, նշել է. «Եթե Հայաստանը սկսի միակողմանիորեն ինչ-որ տարածքներ հանձնել, ապա կհայտնվի անպաշտպան վիճակում՝ այդ թվում ելնելով երկրի ներքին իրադրությունից, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունը հանձնի այդ տարածքները, կարող է անմիջապես տապալվել։ Հայաստանում կան բավական լուրջ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որոնք […]

Լուրջ մարտահրավեր. 168 Ժամ

ՀՀ զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր,և խնդիր է դրված այդ ծրագրերն ավելի թռիչքաձև զարգացնել։ Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Բազմաթիվ ծրագրեր կան թե սպառազինության, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով Ագգային ժողովում արդեն քննարկված եւ քվեարկված «Պաշտպանության մասին» […]

Կարագի գինը ռեկորդ է «խփում». 168 Ժամ

Վերջերս մեր հանրապետությունում դրսից ներկրվող կարագի որոշ տեսւսկների գներ կտրուկ բարձրացան։ Օրեր աոաջ «Անկոր» տեսակի կարագի 1կգ–ն Գյումրու շուկայում նախկին 3200 դրամի փոխարեն՝ վաճառվում էր 4000 դրամով։ Սակայն վերջին երկու օրերին այս կարագի գինը կրկին բարձրացել է. Գյումրու որոշ խանութներում 1կգ-ն արժե 4500-4550 դրամ։ Այսպիսով, «Անկոր» կարագի գինը բարձրացել է ևս 1300 դրամով։ Ընդհանուր առմամբ, […]

Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին. Հրապարակ

Երեկ կեսօրին, երբ իշխանավորները՝ մի փոքր խմբով, իրենց պարտքը կատարեցին ու հեռացան, Եռաբլուր այցելեցին ընդդիմադիրները։ Մասնավորապես՝ ներկա ու նախկին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ շատ համեստ կազմով։ 1999 թվականի  հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից սպարապետ Վազգեն Սարգսյանը թաղված է հենց Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու էին եկել «Ելք» դաշինքի անդամներ, Աժ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երեւանի ավագանու […]

ԱԺ-ի ամենամեծ բոցը. Հրապարակ

Այս օրերին Աժ-ի ամենամեծ բոցը՝ ՀՀ Աժ հայ-իրաքյան խմբի ղեկավար է դարձել Սամվել Ալեքսանյանը, որն օրերս ընդունել է Իրաքից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը։ Լիմինդրովիչը խմբի ղեկավար է դարձել նոր գումարման Աժ-ում եւ Հայաստան եկած իրաքցիներին «պտտում, պատիվ է տալիս մի ուրիշ ձեւ»,– ասաց թերթի աղբյուրը։ Իրաքի եւ Քրդստանի հետ Ալեքսանյանի կապերը վաղուցվա պատմություն ունեն։ Վերջերս նրա […]

Ալիեւը դուրս կմղի՞ Հայաստանին. Իրանի ձայնը վճռորոշ է. Ժամանակ

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը հայտարարել է, որ Պակիստանը ցանկանում է միանալ Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրար կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին՝ իր երկաթուղային ճանապարհներով միանալով այս երկրների երկաթուղային ցանցին։ Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի՝ Պակիստան կատարած վերջին այցելության ընթացքում։ Այս երկու երկրները ծրագրում են «Հյուսիս– Հարավը» միացնել Պակիստանի Գվադար նավահանգստին, իսկ այնուհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի