28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր «բոմբ» օրինագիծ ԱԺ-ում. Հրապարակ

Առաջիկայում հերթական աղմկահարույց օրինագիծը կներկայացվի Աժ-ի քննարկմանը։ Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մա­սին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնա­ցած է համարվում։ Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուդղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է։

Նախագծի 197 հոդածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ սահմանում է, որ խտրականությունը՝ մարդու իրավունքները, ազատություններն ու օրի­նական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանա­պատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ քասնապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրւսվունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազա­տազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Այս հոդվածն արղեն իսկ մեծ հակազդեցություն է առաջացրել նախագծին ծանոթացած որոշ անձանց մոտ։ Ոմանք ղրույթը որա­կում են «ապազգային, հակաբարոյական» եւ մտավախություն են հայտնում , որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները կարող են առիթից օգտվել եւ հիշյալ հոդվածին հղում անելով՝ շանտաժի ենթարկել ուրիշներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ