25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԱԾ-ի բերանբաց ագենտը ջրիկացել է վարչապետին սպանելու մտադրության մասին. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Հայաստանի քաղաքագետների միության » նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: -Մոտենում է Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը։ Ի՞նչ եք կարծում, այդ ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ այս տարիների ընթացքում բավարար ջանքեր թափվե՞լ են։ Ի՞նչ էր հնարավոր անել, որ չի արվել։ – Ձեր հարցին կպատասխանեմ հարցով. որեւե լուրջ քայլեր Հոկտեմբերի 27-ի հանցագործության կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ անցած 18 տարիների ընթացքում […]

Վերահսկողությունից դո՞ւրս է գալիս. Հայկական Ժամանակ

Երեւանի պետական հսւմալսարանում երեկ կարճատեւ ու փոքր մասշտաբներով դասադուլ է տեղի ունեցել։ Պատասխանելով հարցին՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը վստահեցրեց, որ սովորողնռրի չներկայանալու պատճառով դասեր չեն անցկացվել միայն նույն ֆակուլտետի կովկասագիտության բաժնի չորրորդ կուրսում, այն էլ ընդամենը առաջին երկու դասը։ Դեկանը պնդեց, որ ուսանողները վաղը քննություն ունեն եւ դրան նախապատրաստվելու նպատակով է, որ որոշել էին […]

Առեւտրային պատերազմ. Հայկական Ժամանակ

Երեւանում «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիրում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բանավիճեցին Ռուսաստանի ու Բեռալուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետերը: Վեճի թեմաներից մեկը Ղազախստանի ու Ղրղզստանի սահմանին տիրող իրավիճակն է, որն ավելի ու ավելի նմանվում է «առեւտրային պատերազմի», իսկ մյուսը՝ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ձեւավորվեու ժամկետների ձգձգումը: Նախ ԵԱՏՄ երկրների վարչապետերի […]

ԱԱԾ-ում գաղտնի են պահում. Հրապարակ

Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Թերթի տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն […]

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 […]

Եւս 7 տարի՞. ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հոկտեմ­բերի 24-իՆ այցելելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտ՝ հայտարարել է, որ հանձնարարել է մշակել հայ­կական բանակի արդիականացման յոթամյա ծրԱգիր՝ 2018-25 թվականների հա­մար։ Այն, որ հայկական բանակն ունի արդիականացման կենսա­կան Անհրաժեշտություն, աներկբա է, ինչպես նաեւ ան­վիճելի է Սարգսյանի հայտարարության այն դրույթը, որ ար­դիական բանակ ունենալու նախապայման է արդիական պետություն ունենալը։ Սակայն Սարգսյանի այդ հայտարարությունները […]

Գողականներին. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքա­կան ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական եւ գործա­րար ավելի մեծ շրջանակ։ Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) եւ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)։ Թերթին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն […]

Սերժ Սարգսյանը ծաղրում է Ալիեւին, կոնկրետ նպատակ ունի. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում։ Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել։ Բայց,որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է։ ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից անմիջապես հետո Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ են պայմանավորվել Ադրբեջանի նախագահի […]

«Անասունի պես իրար ծեծում են … կինը հավի նման չի կարողանում ոչինչ անել» . 168 Ժամ

Թերթի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը: -Պարոն Դանիելյան, «Ընտանե­կան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ, շատերն ընդդիմա­ցան դրան։ Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ էր պայմանավորված։ -Ամեն նոր բան հասարակության մեջ առաջացնում է հարցեր, դրա հա­մար էլ ինչ-որ մասսա դեմ է դրան։ Նորմալ է, ամեն տեղ էլ այդպես է, եթե […]

Անիմաստ զոհեր. Հրապարակ

Բանակում զինվորների սպանության հանգամանքները երեք հիմևական տեսակի են լինում։ Առաջին դեպքում զինվորներն սպանվում են հակառակորդի կրակոցից, երկրորդ դեպքում որպես հիմնական պատճառ պետք է դիտարկվեն անառողջ միջանձնային փոխհարաբերությունները, հանցագործության արդյունքում արձանագրված սպանություններն ու ինքնասպանությունները։ Առաջին երկու դեպքում խնդիրը պարզ է ու տրամաբանական։ Բայց կա նաեւ երրորդը, որն ըստ էության անկապ, միանգամայն անիմաստ, աննպատակ եւ անբովանդակ կորուստների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի