25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Որոշումն ընդունված է. նոր նախագահի համար նստավայր են փնտրում. Ժամանակ

Իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ ժնեփց վերա­դառնալու նախօրեին , եւ դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է հա­մոզել Կարեն Կարապետյանին 2018թ. սսպրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում։ Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որեւէ պաշտոն չի տալիս լիարժեք […]

Բռնություններ մանկապարտեզում. Հայկական Ժամանակ

Երեւանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչեւ 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի: Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել եւ այժմ հաճախում է հոգեբանի մոտ:    5-ամյա […]

Այս օրենքը քաղաքացիական պատերազմի կհանգեցնի. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրշանառության մեջ դրված «Ըն­տանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի քննարկումը։ Տար­բեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, պատգամավորներ, հասա­րակական գործիչներ դեմ արտահայտվեցին նախագծին, ի հայտ բերելով այն բացասա­կան տարրերը, որոնք կապված են օրենքի նախագծի հետ։ Իրականում Հայաստանին անհրաժեշտ է նման օրենք։ Հարցի […]

Մեհրիբան Ալիեւան ամուսնուն պատոնա՞նկ կանի. Առավոտ

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Ժնեւի բանակցությունները պետք է գնահատել Արցախի ԱԳՆ արձագանքի համատեքտսում: -Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախազահների հանդիպման արդյունքները։ Ի՞նչ հիմք ուներ ՀՀ նախագահի լավատեսությունը, երբ հայտարարվում էր շփման գծում լարվածությունը թուլացնելու ջենտլմենական պայմանավորվածության եւ ՝ դա իրագործելու պատրաստակամության մասին, եթե նկատի ունենանք, որ ընդամենը […]

Սերժ Սարգսյանը ներում է շնորհել. Հրապարակ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն ուզում է կատարելագործել եւ օրենքի կարգավիճակ տալ հանցանք կատարած անձանց ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու գործընթացին։ Ներման մասին օրենքի նախագիծը տեղադրվել է edraft.am կայքում, որի այցելուները 100 տոկոսով կողմ են արտահայտվել նախագծին, չնայած այն որոշակի խստացումներ է նախատեսում մասնավորապես խնդրագրեր ներկայացնելու ժամկետների առումով։ Եվ մինչ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրացնում են […]

Բաքվի հույսերը Պուտինը հօդս կցնդեցնի. Ժամանակ

Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել […]

Աղմկոտ սկանդալ. ԱԱԾ-ն բացահայտել է. Ժամանակ

 Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղեւորափոխադրումների մասոիվ միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս: Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում: Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատռում սկսած 2011 թվականից: Մեր տեղեկություններով՝ ՀՀ […]

Զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար. Հայկական Ժամանակ

Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: – Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը: – Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ […]

Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, ո՞վ կտա մեզ այդ զենքը. 168 Ժամ

«Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։ Երկրորդ […]

Փոթորիկն ուղեղներում. Հրապարակ

Ֆեյսբուքյան հայտնի ստատուսագիրներից մեկը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, նախօրեին զգուշացրել էր՝ Լոռվա, Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներում հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում է սպասվում՝ հնարավոր է ծառեր, տանիքներ վնասվեն, եւ կոչ էր արել զգոնություն ցուցաբերել։ Քամու ուժգնացումը մարդիկ որպես փոթորիկ էին ընկալել, Լոռին ու Տավուշը դարձել էին Երեւան, եւ տագնապը մտել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի