14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոշումն ընդունված է. նոր նախագահի համար նստավայր են փնտրում. Ժամանակ

Իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ ժնեփց վերա­դառնալու նախօրեին , եւ դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է հա­մոզել Կարեն Կարապետյանին 2018թ. սսպրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում։

Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որեւէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու եւ որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու։ Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, գբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել։

Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեց­նել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը։ Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում։ Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ