05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, ո՞վ կտա մեզ այդ զենքը. 168 Ժամ

«Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։

Երկրորդ սա եղել է հայկական կողմի առաջարկը։ Այսինքն մեր առաջարկով են ռուս գործընկերներն այս քայլին գնացել, և ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծում է ստացել՝ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների հիման վրա»,– ասել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ խո­սելով ՌԴ-ից սպառազինության նոր խմբաքանակի ձեռքբերման համար 100 մլն դոլարի չափով վարկի հատկացման մա­սին։

Դիտարկմանը, թե խնդիրն այն է, որ Ադրբեջանը սպառազինություն հիմնականում ձեռք է բերում նույն Ռուսաստանից, այ­սինքն Ռուսաստանը մի ձեռքով խախտում է ռազմական բալանսը, մյուսով փորձում հավասարակշռել, նա այսպես է արձագանքել. «Այսինքն եթե մենք նեղանանք Ռուսաստանից ու այս արտոնյալ զենքը չվերցնենք, ո՞վ է մեզ այդ զենքը տալու։ Մեր կարծիքն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ կապ֊ ված չի փոխվել, Հանրապետության նախագահը շատ դիպուկ ասել է, բայց այսօր օրակարգում է ՀՀ սպառազինության համալրումը, որը լավագույնս և գնային, և որակական առումով, տալիս է Ռուսաստանը»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ