06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարագի գինը ռեկորդ է «խփում». 168 Ժամ

Վերջերս մեր հանրապետությունում դրսից ներկրվող կարագի որոշ տեսւսկների գներ կտրուկ բարձրացան։ Օրեր աոաջ «Անկոր» տեսակի կարագի 1կգ–ն Գյումրու շուկայում նախկին 3200 դրամի փոխարեն՝ վաճառվում էր 4000 դրամով։ Սակայն վերջին երկու օրերին այս կարագի գինը կրկին բարձրացել է. Գյումրու որոշ խանութներում 1կգ-ն արժե 4500-4550 դրամ։

Այսպիսով, «Անկոր» կարագի գինը բարձրացել է ևս 1300 դրամով։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում այս կարագի 1 կգ-ի գինը Գյումրու շուկայում բարձրացել Է 40.6 տոկո­սով։ Ավելի բարձր գին ունի «Վալիո» տեսակի կարագը։

Նախկինում Գյումրու խանութներում 50-55 դրամով կարելի էր ձու գտնել։ Այժմ այն արժե 60-65-70 դրամ։ Գյումրու խանութներում պատ­ճառաբանում են, որ իրենց թանկացած գներով են ձուն առաքում։

Գյումրեցիներին մտահոգող թանկացումների շարանն անվերջ է։ Ինչպես նշեց Գյումրու բնակիչ Վարդգես Ավանեսյանը, կառավարությունն իրենց մասին չի մտածում, այլապես գնաճը զսպելու մեխանիզմներ կգտներ։

 «Լավ է, գոնե տեղական կարագ կարող ենք գնել, որակով էլ ավելի լավն է դրսից բերածից»,– ասաց Վարդգես Ավանեսյանը։ Վերջին շրջանում գնաճի հետևանքով ոչ տե­ղական և տեղական որոշ ապրանքատեսակներ, որոնք ավելի մատչելի գին ունեն, շատ են սպառվում։

Օրինակ ռուսական արտադրության որոշ կարագի տեսակներ, որոնք իրենց մեջ նաև կա­րագին փոխարինող սպրեդ են պարունակում։

«Իգիթ» գործարանի արտադրած կարագը, որի 1 կգ-ն արժե 2200-2400-2500 դրամ գրեթե 53 տոկոսով Էժան է «Անկորից» և դրսից բերված կարագի որոշ տեսակներից։

 «Իգիթ» գործարա­նի պաւոասխանատուներից մեկը նշեց, որ իրենց արտադրած կարագի գները չեն բարձ­րանալու։

«Դրսից բերված կարագի գները որ սկսել են բարձրանալ, խանութները նոր սկսել են հետաքրքրվել, վերցնել։ Երկու տարի աոաջ կար նորմալ պաստերիզացված կարագ, դրա գինն էժան էր, մերը շատ չէր վաճառվում։ Հիմա պահանջարկ կա։ Կաթի մի լիտրն այժմ 160 դրա­մով ենք ծեռք բերում։ Եթե կաթի գինը նույնը

մնա, մեր արտադրած կարագի գինն էլ չի փոխվի։ Բայց չեմ կարծում, որ կաթի գները բարձ­րանան։ Սեզոնին, երբ կաթի գինն էժան էր, կա­րագի գինն էլ էր էժան 1800-1900 դրամ։ Հուլիս–օգոստոս ամիսներին մեր կարագի մի տուփն արկղով 1800 դրամ արժեր, կգ-ով 1900 դրամ։ Բայց հիմա, երբ կաթի գինը բարձրացավ, բնա­կան է՝ կարագի գինն էլ կբարձրանա։ Ինչքան գյուղացին կաթը շատացրեց, այնքան կարագ շատ կարող ենք արտադրել Շիրակի մարզի

գյուղերի համար։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս էլ ենք ուղարկում»:

Ի պատասխան հարցի եթե պետությունը մեծացնի հարկային բեռը տնտեսվարողների վրա, դա ինչի՞ կհանգեցնի, «Իգիթ» գործարա­նի պատասխանատուն նշեց. «Կաթի հարկ կա ավելացված արժեքի հարկ։ Այդ հարկը գյուղացին չի վճարում, մենք ենք վճարում։ Եթե կաթի 1 լիտրն արժե 150 դրամ, ավելացված արժեքի հարկով կաթի 1 լիտրը կարժենա 180 դրամ։ Եթե եկավ մի պահ, որ վերջ, բոլորը պետք է օրինական աշխատեն, չգիտեմ արդեն ինչ կլինի… «Պանրագործների միություն» կա, իրենք դիմել են կառավարություն, կաոավարությունը ներկա պահին այդ հարցերով զբաղվում է»։

Հավելենք, որ մեր հանրապետությունում 2017թ. օգոստոսի համեմատ մսամթերքի գնե­րը բարձրացել են 0.3 տոկոսով։ ՀՀ-ում նա­խորդ տարվա սեպտեմբերի համեմատ 2017թ. սեպտեմբերին գրանցվել է 6.6 տոկոս գնաճ։

2017թ. սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, հանրապետության 4 քաղաքներում մսամթեր­քի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ