26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրջ մարտահրավեր. 168 Ժամ

ՀՀ զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր,և խնդիր է դրված այդ ծրագրերն ավելի թռիչքաձև զարգացնել։ Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Բազմաթիվ ծրագրեր կան թե սպառազինության, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով Ագգային ժողովում արդեն քննարկված եւ քվեարկված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքները բավականին լուրջ իրավական հիմք է ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար»,– ասաց նա։ «Կարծում եմ՛ շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ։

Այստեղ խոսքը բոլորովին պետության ռազմականացման մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզ նետված է լուրջ մարտահրավեր։ Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, սակայն ոչ հակառակորդի ընտրության, նրա տեսակի, ոչ էլ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի համար։ Մենք այս պայմաններում պետք է հասկանանք, թե ինչպես ենք ամրապնդվում»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ընդունի այն իրականությունը, որում ապրում է. «Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում։ Դա չի նշանակում, որ մենք պետք Է տկար լինենք։ Պատմությունը ցույց է տալիս, որ բարդությունը հաճախ կոփում է, ավելի ուժեղացնում է։ Այն ամենը, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։

Մենք պետք է այս տրամաբանությամբ կառուցենք մեր զինված ուժերը,այս տրամաբանությամբ կառուցենք բանակ-հասարակություն կապը, և վստահ եմ, որ մենք անպայման հաջողելու ենք այդ ճանապարհին»,– նշեց Վ. Սարգսյանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ